Եսայի Հասան-Ջալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Հասան-Ջալալյան
†1728
Աղվանքի կաթողիկոս
տարեթիվ 1702−1728
նախորդ Երեմիա Հասան-Ջալալյան
հաջորդ Հովհաննես Հասան-Ջալալյան
հայր
մայր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Հասան-Ջալալյանը եղել է 17-18-րդ դարի հայ նշանավոր հոգևորական, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ 1701-1728 թթ. եղել է Գանձասարի կաթողիկոս։ Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]