Jump to content

Հայաստանը վաղ միջնադարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայաստանը վաղ միջնադարում, հայ ժողովրդի պատմության 5-8-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։

Հայաստանը 6-րդ դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանց և Վահանանց պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 5-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը։ Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից (428-443) հետո Հազկերտ Բ-ն (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թվականներին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրն իրագործելու համար 442 թվականին հայոց այրուձին սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերագմելու։ 447 թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգային ու կրոնական զգացումները։ 449 թվականին Սասանյանների հազարապետ Միհրներսեհն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։

Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարար, տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք Տիզբոն՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք առերես հավատափոխ են եղել և 449 թվականի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագրված պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները որոշել են վերականգնել Հայոց թագավորությունը։ Թեև Պարսից արքունիքը կեղծ խոստումներով կարողացել է հրապուրել մարզպան Վասակ Սյունուն և այլ նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակն ու աշխարհազորը Վարղան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ 451 թվականի մայիսի 26 թվականին Ավարայրի դաշտում (Վասպուրականի Արտազ գավառ) տեղի ունեցած հերոսամարտով ու հետագա համառ մարտերով Հազկերտ Բթվականին հարկադրել են հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։ Սակայն Պարսից Պերոզ արքան 470-480-ական թվականներին դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, հրահրել կրոն, նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները։

Ավարայրի ճակատամարտը (դրվագ 5-րդ դարի նկարիչների կողմից, նկարն այժմ գտնվում է Մատենադարանում)

Սրված ղժգոհությունների հետևանքով 481-484 թվականներին Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդու՝ Վահանի առաջնորդությամբ։ 481 թվականին հայկական զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսից ուժերին, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան Սահակ Բագրատունուն, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին։ Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնելու Հայոց թագավորությունը։ Պարսից զորքերը ջախջախիչ պարտություն են կրել Մասյացոտն գավառի Ակոռի (481) և Ավարայրի դաշտի մերձակա Ներսեհապատ (482) գյուղերի մոտ։ 482 թվականին ճարմանայի դաշտում (Կուրի գետահովիտ) տեղի ունեցած ճակատամարտում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են՝ տալով զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ ), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսից հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել կռիվները Սասանյանների զորքերի դեմ։

484 թվականի ամռանը հեփթաղների (միջինասիական քոչվոր ցեղեր) դեմ պատերազմում պարսկական զորքերի պարտությունից ու Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը (484-488) Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։

484 թվականի աշնանը Նվարսակ գյուղում (Պարսկահայքի Հեր գավառ) կնքված պայմանագրով Սասանյան արքունիքը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը և նախարարների ավանդ, իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, կամայականություններ չանել, հարգել հայերի դավանանքի ազատությունը։ Այնուհետև Վահան Մամիկոնյանը Տիզբոնում վերահաստատել է Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ ու տանուտեր, նշանակվել նաև Հայաստանի մարզպան։ 505 թվականին նրան փոխարինել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թվականներ։ Բյուզանդիայի կայսրությանը ենթակա Արևմտյան Հայաստանն ընդգրկել է Փոքր Հայք,ĢđđḆḃՆերքին Հայք և Նախարարական Հայք վարչամիավորները։

4-րդ դարի վերջին Հոոմեական կայսրությունը Փոքր Հայքը տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտենե կենտրոնով) նահանգների։ Նույն ժամĮĞģանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում Բարձր Հայքը, նույնպես վերածվել է կայսեր, նահանգի՝ կոմեսի գլխավորոĢċĐĐĝčĮĮĞĞĞւթյամբ։ Նախարարական Հայքն ընդգրկել է Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները։ĢĊĢċ

Վաչագան Բարեպաշտի թագավորությունը Հայոց Արևելից կողմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարի 1980-ական թվականներին հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում ու հարակից տարածքներում հայկական թագավորության հիմնումը, որտեղ Հայկազուն-Սիսակյան Առանից սերող տոհմից 484 թվականին գահ է բարձրանում Վաչագան Բարեպաշտը։ Վաչագան թագավորի բարենորոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վաչագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմանադրութիւն կանոնական»-ը, որը եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է։ Մովսես Կաղանկատվացու գնահատմամբ՝ Վաչագան Բարեպաշտը «եղավ աստվածագիտության լույսի դուռ և բազմազան բարիքների երջանիկ օրինակ»։

Քաղաքական իրավիճակը և Դվինի 506 թվականի ժողովը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ասպարեզում կարևորվում էին քրիստոնեական եկեղեցիների հարաբերությունները։ Հայ առաքելական եկեղեցին մշտապես պահպանել է Քրիստոսի մի բնության մասին ճշմարիտ դավանաբանությունը՝ հենվելով տիեզերական առաջին երեք ժողովների վճիռների վրա։ Հայ եկեղեցին չէր մասնակցել Քաղկեդոնի 4-րդ ժողովին (451 թվական), որն ընդունել էր Քրիստոսի՝ «մի անձ, երկու բնություն» բացատրությունը։ Այդ բանաձևի հետևորդները հետագայում կոչվեցին քաղկեդոնականներ կամ երկաբնակներ։

Վահան Մամիկոնյանից հետո իշխանությունը 6-րդ դարի սկզբին անցնում է նրա եղբորը՝ Վարդ Պատրիկին։ Հայող կաթողիկոս Բաբգեն Ա-ն Դվինում 506 թվականին ժողով է գումարում՝ Հայ առաքելական եկեղեցուն ենթակա վրաց, աղվանից հոգևորականների և նեստորականներից Պարսկաստանում նեղվող քրիստոնյաների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դվինի առաջին ժողովը դատապարտում է նեստորականների գործողությունները և Նիկեայի ժողովի դավանաբանության վրա հաստատված գրություն է կազմում ու հանձնում Պարսկաստանից եկած քրիստոնյաներին։ Ժողովում ուղենշվում է Հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը։

Վարդ Պատրիկից հետո Արևելյան Հայաստանում կառավարեցին պարսիկ մարզպանները, այնուհետև՝ հայոց իշխան Մժեժ Գնունին։

Սկսված բյուզանդա-պարսկական պատերազմը, որը ավերածություններ պատճառեց Հայաստանին, շարունակվում է նաև նոր գահակալած Հուստինիանոս Առաջինի (527-565 թվականներ) և Խոսրով Առաջին Անուշիրվանի (531-578 թվականներ) գահակալության սկզբնական շրջանում և ավարտվում «հավիտենական» կոչված հաշտության կնքումով (532 թվական

Արևմտյան Հայաստանը 6-րդ դարի առաջին կեսին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուստինիանոս Ա-ն իր պալատականների հետ (խճանկար Ռավեննայի Սան-Վիտալե եկեղեցում)

Արևմտյան Հայաստանում (Մեծ Հայքի արևմտյան մաս և Փոքր Հայք) գործում էր Բյուզանդական կայսրության վարչակարգը։ Հուստինիանոս Առաջինը, կայսրության կառավարումը կենտրոնացնելու և հայ նախարարների ներքին կառավարման համակարգը քանդելու նպատակով նաև Արևմտյան Հայաստանում իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ծանրացնում են հայության վիճակը։ Կայսրը 530-531 թվականներին ռազմավարչական բաժանում է կատարում, խախտում Արևմտյան Հայաստանի իշխանական տների համակարգը՝ կառավարումը հանձնելով բյուզանդական զինվորական պաշտոնյաներին։ 536 թվականի հրապարակած օրենքով Արևմտյան Հայաստանի նախկին նահանգներից և հայկական հինգ ինքնուրույն իշխանություններից ստեղծում է Առաջին Հայք (կենտրոնը՝ Հուստինիանուպոլիս), Երկրորդ Հայք (Սեբաստիա), Երրորդ Հայք (Մելիտինե) և Չորրորդ Հայք (Մարտիրուպոլիս) նահանգները։

Հատուկ օրենքով տոհմական կալվածքներ ժառանգելու իրավունք էր տրվում նաև կանանց ու աղջիկներին, որով նախարարական հողային տիրույթները բաժան-բաժան էին լինում։ Դրանով վտանգվում էր նաև Արևմտյան Հայաստանի հայ նախարարների տոհմական կապը Արևելյան Հայաստանի նախարարական տների հետ։

Բյուզանդական կայսրության լուծը ծանրանում է։ Հայոց իշխան Համազասպին զրպարտելով և սպանելով՝ կայսեր մտերիմներից Ակակիոսը հայերի նկատմամբ բռնություններ է գործադրում։ 5396 թվականին հայերը Հովհաննես Արշակունու և նրա որդու՝ Արտավանի գլխավորությամբ ապստամբում ու սպանում են Ակակիոսին։ Հուստինիանոսն ուղարկում է Սիտտաս զորավարի զորքը։ Ճակատամարտում նրան նիզակով սպանում է ապստամբության ղեկավար Արտավան Արշակունին։ Բյուզանդացիները դավադրաբար սպանում են Հովհաննես Արշակունուն։ Ապստամբները հարկադրաբար դիմում են Խոսրով Անուշիրվանին։ Օգտվելով առիթից՝ պարսից արքան 540 թվականին Բյուզանդիային պատերազմ է հայտարարում։ Ռազմական գործողությունները ավերածություններ են պատճառում Հայաստանին։

Արտավանն իր եղբոր հետ անցնում է Բյուզանդիա` կայսեր մոտ ծառայության։ Նրանք մասնակցում են Հյուսիսային Աֆրիկայում մղված կռիվներին։ Արտավանն այնտեղ զորավար է նշանակվում, այնուհետև, գալով կայսրության մայրաքաղաք, 548 թվականին մասնակցում է հայազգի զորավար Արշակ Արշակունու` Հուստինիանոսի դեմ կազմակերպած խռովությանը։ Այն բացահայտվում է մասնակից բյուզանդացիների մատնությամբ։ Հուստինիանոսը Արտավանին պաշտոնանկ է անում և արգելափակում պալատում։

571 թվականի ապստամբությունը և պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային-եկեղեցական խնդիրներով մտահոգ հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդացու ջանքերով 554 թվականին գումարվեց Դվինի երկրորդ ժողովը։ Այն վերջնականապես հաստատեց Հայ առաքելական եկեղեցու ազգային ինքնուրույնությունը։ Դվինի ժողովների որոշումները պաշտպանում էին Հայ եկեղեցու դավանաբանությունը թե՛ պարսից արքունիքի հովանավորած նեստորականության և թե՛ բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից։

Հայաստանի առաջին և երկրորդ բաժանումներ

564 թվականին Հայաստանում պարսիկ մարզպան Սուրենի նշանակումով ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, վարչական և կրոնական ճնշումները։ Դվինում փորձ արվեց հիմնելու զրադաշտական պաշտամունքի մի ատրուշան։ Չնայած Հովհաննես Բ Գաբեղենացի կաթողիկոսի և նախարարների բողոքներին՝ մարզպանը շարունակում է իր ապօրինի գործունեությունները՝ Սուրբ Գրիրգոր եկեղեցին վերածելով պահեստի։ Սուրենը սպանում է Մամիկոնյանց տեր Վասակի որդուն՝ Մանվելին։ Այդ սպանությունը մեծ զայրույթ է առաջացնում և լցնում հայ ժողովրդի համբերության բաժակը։

Հայերը 571 թվականին ապստամբում են՝ Վասակ Մամիկոնյանի մյուս որդու՝ Վարդան Կրտսերի գլխավորությամբ։ Ապստամբները 572 թվականի փետրվարին ազատագրում են Դվինը։ Կռվի ժամանակ Սուրեն մարզպանը սպանվում է Դվինում։ Ապստամբներից ոմանք գնում են Բյուզանդիա։ Կայսրը օգնական զորք է ուղարկում, և Վարդանը ջախջախում է պարսիկներին։ Հայաստան ներխուժած պարսից զորավար Միհրանի 20-հազարանոց զորքը պարտվում է Խաղամախյայի ճակատամարտում։

Վերսկսվում է պարսկա-բյուզանդական պատերազմը։ Խոսրով Անուշիրվանը ներխուժում է Հայաստան, և անցնելով Արտազ և Բագրևանդ գավառներով, հասնում է Կարին, իսկ այնտեղից՝ Մելիտինե։ Նրա դեմ է դուրս գալիս Վարդանը և պարտության մատնում։ 20 տարի տևած պարսկա-բյուզանդական պատերազմը կրկին ավերածությունների պատճառ է դառնում Հայաստանում։

Պալատական դավադրության հետևանքով 590 թվականին սպանվում է պարսից արքան։ Պարսկաստանի արևելյան շրջանների զորքերի հրամանատար Վահրամ Չուբինն ապստամբում է։ Պարսից նոր արքան՝ Խոսրով 2-րդը, տարածքներ խոստանալով, օգնություն է խնդրում Մավրիկիոս (Մորիկ) կայսրից (582-602 թվականներին), որը չի հապաղում օգտվել Սասանյանների թուլացումից։ Մավրիկիոսի ուղարկած ռազմական օգնության զգալի մասը կազմում էին հայկակակն գնդերը։ Իր հերթին Վահրամը խնդրել էր հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանին իրեն օգնել զորքով՝ փոխարենը խոստանալով վերականգնել հայոց թագավորությունը։ Մուշեղը, զգուշավորություն ցուցաբերելով, չի օգնում նրան։ Նա իր պատասխան նամակում նշել էր, որ թագավորությունն Աստծուց է, իսկ Վահրամը ոչ թե Աստծուն էր ապավինել, այլ փղերի զորությանը։

Հայաստանի 591 թվականի բաժանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև գտնվող երկրները վարչաքաղաքական խոշոր փոփոխություններ են կրում 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումով։ Դա հատկապես վերաբերում է Հայաստանին։

Հայաստանի 591 թվականի բաժանումով երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Խոսրովը զիջումներ էր կատարել հիմնականում ի հաշիվ Հայաստանի։ Նոր միացրած և նախկին հայկական տարածքներից ու հարակից երկրամասերից բյուզանդացիները կազմավորում են մի շարք խոշոր նահանգներ՝ «Մեծ մասն Մեծ Հայոց» (տարածվում էր մինչև Սև ծովի ափերը), «Մասն Մեծ Հայոց» (Բարձր Հայք), «Չորրորդ Հայք կամ Վերին Միջագետք» և «այլ Չորրորդ Հայք», «Մեծ Հայք» (Տուրուբերան), «Խորագոյն Հայք» (Տայք), «Ներքսագոյն Հայք» (Այրարատ նահանգի մեծ մասը և այլ նահանգներ)։

Հայ զորավարնեը հաճախ ապստամբում էին։ Նրանցից էր Սմբատ Բագրատունին, որը ազատագրական շարժում էր սկսել հայրենիքում։ Նա ցանկանում էր մնալ ու պայքարել Հայաստանի ազատագրման ու թագավորության վերականգնման համար, այլ ոչ թե կռվել նվաճող պետությունների հոռավոր սահմաններում։ Կայսրը հրամայում է Սմբատին ու նրա զինակիցներին ձերբակալել և նետել կրկեսի գազանների առջև։ Սմբատը նախ բռունցքի հարվածով սպանում է արջին, հետո փախուստի է մատնում ցուլին, ապա խեղդում է առյուծին։ Կայսրը հանդիսականների պահանջով ազատում է նրան։

Հայաստանը 7-րդ դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի (Իրանի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։

Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները Ասորիքում, Փոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին Քրիստոսին։

615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (1615-7628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (2618 թվականին)։

Հայաստանի քաղաքական վիճակը 7-րդ դարի 20-30-ական թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։

Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։ Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։

Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։

Հայաստանը և արաբների զավթողական պատերազմները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական թերակղզում բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորումը տեղի ունեցավ 622 թվականին՝ իրենց մարգարե Մուհամմեդի օրոք։ Նա եղավ մուսուլմանական կրոնի և Արաբական խալիֆայության հիմնադիրը։ Մուհամմեդը անմիջապես սկսեց նվաճողական պատերազմներ, որ շարունակեցին նրա հաջորդները։ 636 թվականին բյուզանդական զորքը խոշոր պարտություն կրեց Յարմուք գետի ափին, իսկ 637 թվականին արաբները Քադիսիայի ճակատամարտում ջախջախիչ հարված հասցրին նաև պարսիկներին և կործանեցին պարսկական տերությունը։

Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով երկու աշխարհակալ երկրների՝ արաբներից կրած պարտությունից, 639 թվականին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը։ Երկիրը դարձավ ինքնուրույն իշխանապետություն։ Հայոց իշխանի նստավայրն Աղթամար կղզին էր, որտեղից իրականացվում էր երկրի պաշտպանությունը։

640 թվականին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։

Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից 643 թվականին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։

Մի քանի տարի անց խալիֆայության զորքերը դարձյալ ներխուժում են Հայաստան, Վիրք ու բուն Աղվանք։ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Կոգովիտ գավառի Արծափ ամրոցին օգնության հասած հայոց զորքը գլխովին ջախջախում է արաբներին՝ իրենց երկու զորավարներով։

Հայ ժողովուրդը դիմակայեց խալիֆայությանը։ Մինչդեռ Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն վարած Սասանյան Պարսկաստանը մի քանի տարվա ընթացքում ջախջախվեց ու կործանվեց, իսկ Բյուզանդական կայսրությունը, չսթափվելով խալիֆայությունից կրած պարտություններից, շարունակեց իր նվաճողական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։

Հայ-արաբական պայմանագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։

Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ 653 թվականին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնտեղից՝ Տրապիզոն, որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։

Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։

Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, 656 թվականին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ Ռշտունիքում։

Հայաստանի քաղաքական կացությունը V-VII դարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից (428-443) հետո Հազկերտ II-ը (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թվականներին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։

447 թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգությունն ու կրոնական զգացումները։

Արաբական խալիֆության գերիշխանության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչկատուն արաբ ցեղերը, VII դարի սկզբին Արաբական թերակղզում համախմբվելով իսլամի ներքո, ստեղծել են հզոր պետութուն (խալիֆություն), 630-640 թվականներին խորտակել են Սասանյան տերությունը, ջախջախել բյուզանդական զորքերին և իրենց տիրապետությունը հաստատել Մերձավոր Արևելքում։

640-643 թվականներին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժած արաբական զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները։ Բյուզանդական արքունիքի հետ դավանական և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին 652 թվականին ընծաներով մեկնել է Դամասկոս և Ասորիքի (Սիրիա) ու Վերին Միջագետքի կառավարիչ (հետագայում՝ խալիֆ) Մուավիայի հետ կնքել է հայ-արաբական պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային։ Պահպանելու էին 15 հազարանոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆությունն օգնող ուժ էր ուղարկելու։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիսարևմտյան շրջանները՝ հասնելով մինչև Տրապիզոն։ Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը։ Սակայն 654 թվականին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է 656 թվականին)։ Հայոց իշխան ճանաչված Համազասպ Մամիկոնյանը (654-661) Հայաստանը շուրջ 5 տարի զերծ է պահել արաբական հարձակումներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։