Իվան Կարապետ [իսկական անունը՝ Հովհաննես, հայրանունը՝ Կարապետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 18-րդ դարի հայ ազատագրական շարժման գործիչ։ Ծնվել է հավանաբար Շուշիում կամ՝ Նոր Ջուղայում (Պարսկաստան)։ Ռուս, արքունիքի թարգմանիչ Ղուկաս Շիրվանովի եղբայրն էր և Պետերբուրգի հայկական գաղութի առևտրականներից։ 1724 թվականներին, որպես ռուս, արքունիքի պատվիրակ, մեկնել է Ղարաբաղ ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում։ Իվան Կարապետի գործուն մասնակցությամբ 1724 թվականի մարտի 4-ին Ղարաբաղի մելիքների և Դանձակի (այժմ՝ Կիրովաբադ) ֆեոդալների միջև կնքվել է փոխօգնության պայմանագիր (1124, 1735)։ Իվան Կարապետի մինչև 1726 թվականը մնացել է Հայաստանում և կապ պահպանել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժումների պարագլուխների և ռուս, արքունիքի միջև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 421)։