Գրիգոր Ա Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Մամիկոնյան
Ծնվել է անհայտ է
Ծննդավայր Մարզպանական Հայաստան
Մահացել է 685[1][2]
Մահվան վայր Արուճ, Հայաստան
Քաղաքացիություն Պարսկաստան, Արաբական խալիֆայություն
Ազգություն հայ
Կրոն քրիստոնեություն
Մասնագիտություն գերիշխան
Ամուսին Աղվանքի Հեղինե[1]
Ծնողներ հայր՝ David Mamikonian[1][2]

Գրիգոր Մամիկոնյան (ծննդյան թ. անհտայտ - 685), Հայոց իշխան 661-ից։ Համազասպ Մամիկոնյանի եղբայրը։ 654-ին տարվել է Դամասկոս, որպես պատանդ։ Եղբոր մահից հետո (661) վերադարձել է Հայաստան։ Գրիգոր Մամիկոնյանի օրոք Հայաստանը կիսանկախ էր՝ ձևականորեն ենթակա արաբական խալիֆայությանը։ Իր նստավայր Արուճում կառուցել է տաճար և պալատ։ Աղվանից իշխանի հետ միասին հոների թագավորի մոտ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին, որպեսզի, նրանց քրիստոնյա դարձնելով, ձեռք բերի դաշնակից՝ խազարների դեմ, սակայն վերջնական հաջողության չի հասել։ Սպանվել է խազարների դեմ պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]