Հովհաննես Թութունջի
| Հովհաննես Թութունջի | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ |
| Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1703 |
| Մահվան վայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտություն | հոգևորական |
[1]Հովհաննես Թութունջի, Վանեցի, Արևելցի, Շամիրամակերտցի, Աղթամարի կաթողիկոս (անհայտ, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1703, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագրական և հոգևոր- եկեղեցկան գործիչ։ Եղել է Հայոց կաթողիկոսության նվիրակ։ Օգտագործելով նվիրատվության գումարները՝ դարձել է (1663 թ.) Կոստանդնուպոլսի պատրիարք, որի համար գժտվել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հետ և հարել նրա հակառակորդ Եղիազար Ա Այնթափցուն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանվելով պատրիարքական պաշտոնից (1664 թ.)՝ մեկնել է Վասպուրական ու գրավել Վարագի, Սալնապատի և Հոգյաց վանքի առաջնորդությունը։ 1665-1667 թթ. դարձյալ եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ 1670-1672 թթ.՝ Աղթամարի կաթողիկոս։ Պատրիարքության տարիներին կազմակերպել է Մահտեսի Մուրատ Բաղիշեցու առաքելությունը (1666 թ.) Ֆրանսիա՝ հայ-հունական միացյալ ապստամբություն բարձրացնելու և Ֆրանսիայի աջակցությունը ապահովելու ծրագրով։ 1678-1680 թթ. ուղևորվել է Եթովպիա՝ հավանաբար ապահովելու վերջինիս մասնակցությունը Լյուդովիկոս XIV-ի ձեռնարկած հակաթուրքական կոալիցիային։ Թողել է Եթովպիա կատարած ուղևորության նկարագրությունը։ 1682-1683 թթ. Փարիզում պաշտոնական տեսակցություններ է ունեցել Հայաստանի ազատագրական և Մարսելի հայոց տպարանի հետ առնչվող հարցերով։ Ենթադրվում է, որ մասնակցել է «XIV խաչակրաց արշավանքի» կամ «Սրբազան լիգայի» մղած պատերազմներին։
1650 թվականին արդեն վարդապետ Հովհաննես Թութունջին եղել է Կ․ Պոլսում և հավանաբար 1847-1848 թվականներին, երկրաշարժերից Վասպուրականի տուժած վանքերի ու եկեղեցիների վերականգնման պատրվակով զբաղվել է կեղծ ժողովարարությամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու անունից, ինչի համար վերջինս բանադրել, անգամ կարգալույծ է արել նրան։ 1652 թվականին հաշտվելով Փիլիպոս Ա Աղբակեցու հետ նշանակվել է Էջմիածնի նվիրակ։ Նրա հետագա գործունեությունը բնորոշվել է որպես հակասական[1]։ 1662 թվականին կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնի պարտքերը մարելու համար լեհահայերի մոտ իբրև նվիրակ ուղարկում է Հովհաննես Թութունջիին։ Հովհաննես Թութունջին վայելելով կաթողիկոսի վստահությունը նրա հանձնարարական նամակով լեհահայ գաղթավայրում պետք է իրականացներ նվիրակի պատասխանատու գործառույթը՝ ի հակակշիռ լեհահայոց եպիսկոպոս Նիկոլ Թորոսովիչի և նրա հետևորդների, որոնց շնորհիվ պետք է ամրապնդվեր կաթողիկոսի իրավազորությունը, լեհահայերի նկատմամբ։ Հովհաննես Թութունջին հավաքած դրամով կաշառում է թուրք վեզիրին, տապալել տալիս Պոլսի հայոց պատրիարք Ղազար Սեբաստացուն և1663 թվականին բազմում նրա աթոռին, վերջինիս ախոյաններ՝ Թլթլյաններ հարուստ ու ազդեցիկ գերդաստանի օժանդակությամբ, գժտվելով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի հետ։ Թութունջին իրեն ներկայացնում էր որպես Հակոբ կաթողիկոսի համախոհ, որն անթերի կերպով Էջմիածնի օգտին է գանձել հարկերը, սակայն կաթողիկոսը տեղեկանալով Թութունջիի արարքների մասին, հատուկ թուղթ է ուղարկում պոլսեցիներին, նշելով, որ դեմ է նրա պատրիարքությանը։ Հանվելով պատրիարքական պաշտոնից (1664 թ.)՝ մեկնել է Վասպուրական ու գրավել Վարագի, Սալնապատի և Հոգյաց վանքի առաջնորդությունը։ 1665-1667 թթ. դարձյալ եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ 1670-1672 թթ.՝ Աղթամարի կաթողիկոս[1][2]։ Նրա եկեղեցական լայնահուն ու արգասավոր գործունեությունն ավելի բարձրացնում է նրա հեղինակությունը։ Պատրիարքության տարիներին կազմակերպել է Մահտեսի Մուրատ Բաղիշեցու առաքելությունը (1666 թ.) Ֆրանսիա՝ հայ-հունական միացյալ ապստամբություն բարձրացնելու և Ֆրանսիայի աջակցությունը ապահովելու ծրագրով[2]։ 1678 թվականին մեկնել է Հաբեշստան, հավանաբար նրան այդ քայլին են դրդել Եվրոպայի հակաթուրքական կոալիցիայի օգնությամբ Հայաստանն ազատագրելու մղումները։ 1678-1680 թթ. ուղևորվել է Եթովպիա՝ հավանաբար ապահովելու վերջինիս մասնակցությունը Լյուդովիկոս XIV-ի ձեռնարկած հակաթուրքական կոալիցիային։ Թողել է Եթովպիա կատարած ուղևորության նկարագրությունը։ Որպես Էջմիածնի նվիրակ 1680 թվականին մեկնել Իտալիա՝ Լիվոռնո։ 1682-1683 թթ. Փարիզում պաշտոնական տեսակցություններ է ունեցել Հայաստանի ազատագրական և Մարսելի հայոց տպարանի հետ առնչվող հարցերով։ Ենթադրվում է, որ մասնակցել է «XIV խաչակրաց արշավանքի» կամ «Սրբազան լիգայի» մղած պատերազմներին։ 1692 թվականին եղել է Եգիպտոսում, այնուհետև՝ Լեհաստանում, որտեղից տեղափոխվել է Տրապիզոն։ Հովհաննես Թութունջին իր կյանքի վերջալույս անցկացնում է Տրապիզոնում, որտեղ 1698 թվականին տեղի Ամենափրկիչ վանքի առաջնորդ Հակոբ Վարդապետի հետ հողին է հանձնում Կարապետ անունով պատանի նահատակի դին։ Հովհաննես Թութունջին հիշվում է նաև 1704 թվականին Չարխափան վանքի բակում զտեղված իր դամբանաքարի արձանագրության մեջ[2]։
Հովհաննես Թութունջին 17-րդ երկրորդ կեսին ծավալած գործունեությամբ փորձեց իր նպաստը բերել հայ ազատագրական շարժմանը, իրականացնել հարազատ ժողովրդի մեջ թևածող անկախության նվիրական գաղափարը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 561)։ |
- 1 2 3 Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 1 հատոր. Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ. էջեր էջեր՝ 625-626.
- 1 2 3 Վարդանյան, Վրեժ (2011). «Հովհաննես Թութունջին եկեղեցական և դիվանագետ․ 17-րդ դարի 2-րդ կես». Պատմա-բանասիրական հանդես: էջեր՝ 1-11.