Հայաստանն ուշ միջնադարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Հայաստանը ուշ միջնադարում հայ ժողովրդի պատմության 15-18-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[1]: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[2][3]: Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները[2][3]: Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[2]: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին[2]: Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[2][4]: Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ[2]:

Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[5][6]:

16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանվում է երկու մասի. Արևմտյան Հայաստանը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Շահական Պարսկաստանին։ Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է Ռուսական կայսրությանը: Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։

Թուրքմենական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-պարսկական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]