Տաշիր-Ձորագետի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Լոռու թագավորություն
Կյուրիկյանների զինանշան.png
Տաշիր-Ձորագետում իշխող Կյուրիկյանների տոհմական զինանշանը

Բագրատունյաց Մեծ Հայք և Տաշիր-Ձորագետի, Գարդման-Փառիսոսի ենթակա թագավորություններ.png
     Տաշիր-Փորագետի և Գարդման-Փառիսոսի ենթակա թագավորություններ     Բագրատունյաց Հայոց թագավորություն
Մայրաքաղաք Մածնաբերդ (979-1065)

Լոռի (1065-1118)

Թագավորանիստ ոստան Լոռու բերդ
Պետության գլուխ Տաշիր-Ձորագետի արքա
Արքայատոհմ Կյուրիկյանների իշխանական տոհմ, Բագրատունիներ
Լեզու Հայերեն
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Գուգարք (հարավային և արևելյան)
Ուտիք (հյուսիս, ներառյալ՝ Փառիսոսը և Գարդմանը)
Հասարակարգ Ավատատիրական հասարակարգ
Հիմնադրում 979` Լոռու իշխանություն
982` Գուրգեն Ա Կյուրիկեն դառնում է Լոռու թագավոր
Հզորության գագաթնակետ Դավիթ Անհողին արքայի կառավարման տարիներին
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- Գուրգեն Ա Կյուրիկեն հռչակվում է Լոռու «իշխանաց իշխան» 979 թվական
- Գուրգեն Ա-ի հռչակվելը Տաշիր-Ձորագետի թագավոր 982 թվական
- Դավիթ Անհողինի օրոք՝ հզորության գագաթնակետին 989-1050 թվականներ
- Գուրգեն Բ-ն թագավորության կենտրոն է դարձնում Լոռվա բերդը 1065 թվական
- Թագավորության անկում 1113 թվական
Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության տակ գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Ի սկզբանե հիմնադրվել է որպես Լոռու իշխանություն և 982 թվականին Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկյանի թագադրումից հետո միայն վերածվել վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորության։

Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ: Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով շարունում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվել դրանից առաջինում։

Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա Դավիթ Ա Կյուրիկյանը (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած Սամշվիլդե բերդաքաղաքը դարձնում է քաղաքամայր-ոստան։ Նա ամրացնում է երկրի արտաքին սահմանները, ջախջախում Տաշիր-Ձորագետի սահմաններն ասպատակած Գանձակի ամիրայի զորքերին, իր ազդեցությանը ենթարկում Կախեթ-Հերթի թագավորությանն ու Դմանիսի իշխանությանը, ինչպես նաև կայուն հարաբերություններ հաստատում հարևան պետությունների հետ։ 1045 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դարձել է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և Կարս-Վանանդի և Սյունիքի թագավորությունները։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը։

Դավիթ Անհողինին հաջորդում է որդին՝ Կյուրիկե կամ Գուրգեն Բ-ն, ով կառավարում է որպես անկախ թագավոր։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը տևում է շատ կարճ, քանի որ վերջինս շուտով հայտնվում է հարևան Բյուզանդական կայսրության քաղաքական ազդեցության ոլորտում։ 1113 թվականին սելջուկների շարունակական հարձակումներին դիմադրել չկարողացող Կյուրիկյանները թողնում են իրենց տոհմական տիրույթները և հաստատվում Տավուշում ու Մածնաբերդում։ Այդ տարում Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, թեպետ նշյալ տարածքներում Կյուրիկյանները հիմնում են նոր իշխանությունները, որոնք ունենում են տասնամյակների կյանք։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

979 թվականին Գուրգեն Ա-ն հռչակվել է Լոռու կառավարիչ՝ «իշխանաց իշխան», հետևաբար՝ մինչև թագադրվելը պետությունը կոչվել է Լոռու իշխանություն։ Թագավորություն հռչակվելու առաջիկա տարիներին որպես պետության անվանում հիշատակվում էր «Լոռու թագավորություն»-ը, թեպետ ժամանակի ընթացքում շրջանառության մեջ է մտնում Տաշիր-Ձորագետ անվանումը։ Այնուամենայնիվ, պատմիչների մեծ մասն իր աշխատություններում Կյուրիկյանների հիմնադրած պետությունը հիշատակել է «Լոռու թագավորություն» անվանումով։ Որոշ պատմագիրներ նույնիսկ անվանել են «հայոց թագավորություն»։

Հաճախ Լոռու թագավորությունը անվանվում է իշխանության հիմնադիր Կյուրիկյանների անունով՝ որպես Կյուրիկյանների թագավորություն։ Ներկայումս առավել հաճախ երկիրը կոչվում է Տաշիր-Ձորագետի թագավորություն․ այս անվանումը կապված է Վիրահայոց լեռներից սկիզբ առնող Տաշիր և Լոռվա սարահարթում հոսող Ձորագետ գետերի անվանումների հետ։

Աղբյուրներ և գրավոր հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաշիր-Ձորագետի թագավորության մասին տեղեկությունները մեզ հասել են միջնադարյան շրջանի պատմիչների փաստագրական աշխատություններից։ Մասնավորապես, Լոռու թագավորության պատմությանն անդրադարձել են հայ պատմիչներից Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Սպարապետը, Ստեփանոս Տարոնեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Արևելցին և այլոք։

Պատմական ընդհանրացումների համար կարևոր նշանակություն են ունեցել նաև վրացական աղբյուրները, որոնք, սակայն շատ առումներով հակասում են հայ պատմիչների գրվածքներին։ Տաշիր-Ձորագետի պատմությանն են անդրադարձել նույնիսկ վրաց ժողովուրդի պատմությունը ամենահանգամանալից կերպով ներկայացնող «Քարթլիս ցխովրեբա» աշխատության հեղինակները։ Մասնավորապես նշվում է․

Aquote1.png «Մեծ Փադլունը վատ ընթացք ուներ և ատում էր սույն թագավորության բոլոր գլխավորներին: Երբ Բագրատը տակավին դեռ մանուկ էր, ժողովեցին սույն թագավորության զորքերը, Լիպարիտի և Աբազայի որդի Իվանեի հետ խոսքը մեկ արին, եկավ նաև մեծ Կյուրիկեն` ռաների ու կախերի թագավորը, Հայոց արքա Դավիթը և Տփղիսի ամիրա Ջաֆարը, որից հետո սրանք բոլորը Կյուրիկեի զորահրամանատարությամբ հավաքվեցին Էկլեցի գետի ափին` Փադլունի դեմ արշավելու համար: Նրանք Փադլունին փախուստի մատնեցին և զորքը կոտորեցին՝ վերցնելով ավար ու անհամար գանձեր: Այդ ժամանակվանից մինչև մեռնելը Փադլունը չարությամբ էր լցված»
- «Քարթլիս-Ցխովրեբա»
Aquote2.png

Վրաց հեղինակներից Լոռու թագավորության մասին կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդել նաև Վախուշտի Բագրատիոնին՝ «Վրաստանի թագավորության նկարագրություն» աշխարհագրական երկում։

Մատթեոս Ուռհայեցին Տաշիր-Ձորագետի թագավորության պատմությունը ներկայացրել է իր «Ժամանակագրություն» աշխատությունում, որը նա սկսել է գրել 1113 թվականին՝ թագավորության անկումից անմիջապես հետո։ Իր աշխատությունում Մատթեոսը քննադատաբար է վերաբերվել Կյուրիկե Ա-ին հաջորդած Տաշիր-Ձորագետի բոլոր թագավորներին, իսկ Դավիթ Անհողինի մասին գրել է հետևյալը․

Aquote1.png Հայոց 490 թվականին Հայոց արքա Հովհաննեսի ազգապետ Դավիթ Անհողինը Հայոց երկրի գլխին բազում փորձանքներ բերեց: Նա հարձակվեց Հայոց թագավորության վրա, բազում գավառներ սրի քաշեց ու գերեվարեց: Թողնելով Աղվանից երկիրը` նա իր զորքով եկավ ու անցավ Հայոց երկիրը: Նրա զինվորները բազում տառապանքներ պատճառեցին, որից հետո Դավիթը վերադարձավ իր երկիրը
- Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն»
Aquote2.png

Թագավորության պատմությունից մեզ հասած տեղեկությունների գերակշիռ մասն ամփոփված է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ պատմիչի «Տիեզերական պատմություն» աշխատությունում, որտեղ արծարծվել է 885-1004 թվականների պատմական անցքերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունյաց հայոց թագավորության ստեղծումը, վերելքը և անկումը նկարագրող ժամանակագրական քարտեզ։ Ներառված է նաև ենթակա թագավորությունների առաջացումը։
     Բագրատունյաց Հայաստան     Լոռու թագավորություն     Աբխազաց թագավորություն     Տայքի կյուրոպաղատություն

9-րդ դարում Հայաստանը ռազմակալվել էր Արաբական խալիֆայության կողմից և այստեղ ձևավորվել էր Արմինիա կուսակալությունը։ 850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և հայոց կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։

Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին փորձում է մոտենալ անկախ պետականության ստեղծման նպատակակետին։ Վասպուրականի Արծրունյաց և Սյունիքի Սյունի իշխանների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկում է իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավային շրջաններում ծվարած արաբական ամիրայությունները ևս ընդունում են Աշոտի գերագահությունը և այս պայմանները 855 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվում է հայոց արքա՝ Մեծ Հայքում սկիզբ դնելով Բագրատունիների հարստության ժառանգական իշխանությանը։

Ենթակա թագավորությունների առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]




Կյուրիկյանների ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Կյուրիկե
(978-989)
Լոռու թագավոր
 
 
Դավիթ Անհողին
(989-1048)
Լոռու թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կյուրիկե Բ
(1048-1089)
Լոռու թագավոր
Գագիկ Ա
( 1058)
Կախեթի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ Բ
(1089-1113)
Լոռու թագավոր
Աբաս Ա
(1089-1113)
Լոռու թագավոր
Աղսարթան Ա
( 1084)
Կախեթի թագավոր
 
 
 
 
Կյուրիկե Գ
Տավուշի իշխան
Կյուրիկե Դ
( 1102)
Կախեթի թագավոր
 
 
 
 
Աբաս Բ
Տավուշի իշխան
Աղսարթան Բ
( 1105)
Կախեթի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղսարթան Ա
Մածնաբերդի իշխան
Վասակ Ա
Նոր Բերդի իշխան
 
 
 
 
Կյուրիկե Դ
Մածնաբերդի իշխան
Դավիթ Գ
Նոր Բերդի իշխան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Փահլավան Ա
Մածնաբերդի իշխան
Թաղիադդին
Մածնաբերդի իշխան
Աղսարթան Բ
Մածնաբերդի իշխան
Վասակ Բ
Նոր Բերդի իշխան