Տաշիր, Ճելալ, Ճիլկա, Ջելալ, Ջիլգա, Ջիլդի, Ջիլկա, գետ ՀայաստանիԼոռու մարզում։ Սկիզբ է առնում Վիրահայոց լեռների արևմտյան մասից և Գետավան գյուղից 4 կմ հարավ ձախից միախառնվում Ձորագետին։ Ունի 54 կմ երկարություն։ Սնումը՝ ձնանձրևային, հորդանում է գարնանը։ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը[1][2]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը Միխայելովկայից վերև և Սարատովկայից ներքև հատվածներում գնահատվել է «միջակ»[3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 120 — 150 էջ։