Ձորագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագետ (այլ կիրառումներ)
Ձորագետ
Գետն ու հին կամուրջ Ստեփանավանի նոր կամրջից
Բնութագիր
Երկարություն67 կմ
Ավազանի մակերես1460 կմ²
ԱվազանԼոռվա սարահարթ
Ջրի ծախս42,9 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՋավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Գետաբերանի տեղակայումԴեբեդ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրջիձոր, Մեծառու, Տաշիր, Չքնաղ, Լոռիգետ, Պաղգետ, Սևջուր, Գարգառ, Լեջանջուր, Ծառվան, Հովանաձոր, Ուռուտ և Մենձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Ձորագետ, Բերդուջ, Կամենկա, Ձոր, Մեծ ջուր, Պալըղ, Սազիմ, Տաշրաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը[1]։

Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազանի մակերեսը 1460 կմ2 է[2]։

Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռվա սարահարթով, թափվելով Ձորագետ՝ գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Վերին հոսանքում Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է, Ձորագետը միանում է Փամբակ գետին և սկզբնավորում Դեբեդ գետը։

Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.՝ Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովանաձորը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։

Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։

Ձորագետի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով։ Նրա գետաբերանում 1932 թվականին կառուցվել և գործում է Ձորագետի ջրաէլեկտրակայանը՝ 22,2 հազար կվտ ընդհանուր հզորությամբ, իսկ Ստեփանավան քաղաքի մոտ՝ Ստեփանավանի փոքր ջրէկ-ը։ Ձորագետի վտակ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը (50 կմ), որը ձգվում է մինչև Դեբեդ գետ և ոռոգում ավելի քան 4000 հա հողատարածություն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աղբյուրներում հիշատակվում է Տաշրաջուր անունով։ Նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավանի կամուրջը
Ստեփանավանի կամուրջը Ձորագետ գետի կիրճի վրայով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 482 — 992 էջ։
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711