Լոռվա սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոռվա սարահարթ
Լոռվա դաշտն ու լեռները.jpg
Տեսակ սարավանդ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածք Լոռու մարզ
ԲԾՄ 1626 մետր
Կոորդինատներ: 41°7′23.98800010001″ հս․ լ. 44°11′31.992000099996″ ավ. ե. / 41.1233300000277779° հս․. լ. 44.19222000002777406° ավ. ե. / 41.1233300000277779; 44.19222000002777406

Լոռվա սարահարթ, Լոռու դաշտ, Լոռու սարահարթ միջլեռնային սարահարթ Հայաստանի Լոռու մարզի հյուսիսում՝ Բազումի, Ջավախքի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև։ Բարձրադիր հարթավայր է, որի միջով Ձորագետ ու Տաշիր գետերը փորել են խոր կիրճեր[1]։ Ունի եռանկյունու ձև, 30 կմ երկարություն և 18 կմ լայնություն։ Ծովի մակարդակից բարձր է 1400 (կամ 1300)-1600 մ։ Հյուսիս-արևմտյան մասը կոչվում է նաև Տաշիր։ Հատակը հարթ է, մասամբ լավաներով ծածկված։ Դեպի հարավ–արևելք ունի թույլ թեքություն և հարթ մակերևույթ[2]։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ թույլ թեքությամբ։

Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից և բազալտներից՝ ծածկված ջրասառցադաշտային, հեղեղատային նստվածքներով։ Արևմուտքում մակերևույթը միատարր է, արևելքում՝ մասնատված Ձորագետի, Ուռուտի, Տաշիրի և Գարգառի խոր կիրճերով։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4 °C, հուլիսինը՝ 16 °C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ։ Լանդշաֆտը տափաստանային է, տեղ-տեղ կան անտառապուրակներ։ Լոռու դաշտի տարածքում են Լոռե (Լոռի) քաղաք-ամրոցի (հիմնադրվել է 1005-20-ին) ավերակները, Գյուլագարակի սոճու արգելավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատու, Երևան 2006 թ.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 600 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png