Գարգառ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գարգառ (այլ կիրառումներ)
Գարգառ
Գարգառ.jpg
Բնութագիր
Ավազանի մակերես 129 կմ²
Ջրի ծախս 1,143 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Բազումի լեռներ
 · Գետաբերանի տեղակայում Ձորագետ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Աղսու
Երկիր Հայաստան
Երկրամաս Լոռու մարզ

Գարգառ կամ Գերգերկա, գետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Ձորագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2300 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 129 կմ2։

Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ կիրճանման։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62%-ը։ Տարեկան միջին ծախսը 1, 14 մ3/վ է, առավելագույնը՝ 75 մ3/վ, հոսքը՝ 36 միլիոն մ3։ Ձմռանը սառցակալում է։

Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։