Բազումի լեռներ, Բազումի լեռնաշղթա, Բեզոբդալ, Բզովդալ, Զամանալուի լեռնաշղթա, Պեսովդալ, լեռնաշղթա Հայաստանի հյուսիսային մասում։
Սկսվում է Խոնավ լեռների հարավային մասից՝ Քարախաչի լեռնանցքից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում դեպի արևմուտք՝ մինչև Գայլաձոր կիրճը, Ախուրյան գետի վերին հոսանքից մինչև Աղստև գետի միջին հոսանքը՝ շուրջ 90 կմ երկարությամբ, լայնություն 15—20 կմ։ Ամենաբարձր գագաթը Ուրասար լեռն է (2992 մ), միջին բարձրություն 2800 մ։
Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է ավտոխճուղային թունելը՝ 1830 մ երկարությամբ։ Լեռնաշղթան մասնատված է Փամբակ, Վահագնի, Ձորագետ, Չքնաղ, Գարգառ գետերի ու գետակների խոր ձորերով։ Հարուստ է պղնձի, գրանիտի, կվարցիտի, քրոմիտի և տուֆի պաշարներով ու հանքային ջրերով։ Արևելյան լանջերին առկա են լայնատերև անտառներ
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 220)։