Jump to content

Գոգարանց լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոգարանց լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաԲազումի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2992 մետր
Երկարություն24 կմ
Մեծագույն գագաթՈւրասար

Գոգարանց լեռներ, Աղլախան, Աղլաղան, Գոգարանի լեռնաշղթա, Բազումի լեռնաշղթայի արևմտյան, ամենաբարձր հատվածը։ Երկարությունը 24 կմ է Ուրասարից մինչև Սալուտ լեռնագագաթը, առավելագույն բարձրությունը՝ 2992 մ (Ուրասար), միջին բարձրությունը՝ 2700–2800 մ։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխածին նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են (20°–40°)՝ մասնատված էրոզիոն խոր հովիտներով, ծածկված ալպյան մարգագետիններով։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրաբխային նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են, մասնատված էրոզիոն խոր հովիտներով, որոնք ծածկված են ալպյան մարգագետիններով[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 928 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 142