Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Էմլեկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Թաց լեռներ անունը պայմանավորված է դրանով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։