Էմլեկլի
Արտաքին տեսք
| Էմլեկլի | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Քվեմո Քարթլիի մարզ և Սամցխե-Ջավախեթի մարզ |
| Լեռնաշղթա | Ջավախքի լեռներ |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3054 մետր |
Էմլեկլի (վրաց.՝ ემლიქლი), լեռնագագաթ Վրաստանում, Նինոծմինդայի և Քվեմո Քարթլիի մարզերի սահմանին, Ջավախքի լեռներում[2], Աղրիքար լեռնագագաթից հարավ։ Բարձրությունը ծովի մակարդակից 2857 մ[3]։ Էմլեկլի Փոքր Կովկասի լեռների ամենաբարձր գագաթներից մեկն է[4][5]։
Ունի հրաբխային ծագում։ Կառուցված է պլեյստոցենյան անդեզիտ-դացիտ լավաներով։ Այն Ջավախքի բարձրավանդակի և Դմանիսի սարահարթերի լավա արդյունահանման կենտրոնն էր։ Էմլիկլին շրջապատված է ալպիական մարգագետիններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 340 — 992 էջ։
- ↑ Gora Yemlikli Արխիվացված 2020-07-04 Wayback Machine geo-objects.ru կայքում
- ↑ «mountainsmounts.com - Mt'a Emlik'li Mountain». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ mbendi.com - Mt'a Emlik'li(չաշխատող հղում)
|
