Պուշկինի լեռնանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշկինի լեռնանցք
Պուշկինի լեռնանցքը Բազումի լեռներից
Տեսակլեռնանցք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԼոռու մարզ
ԲԾՄ2038 մետր
ԼեռնաշղթաԲազումի լեռներ
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Քարտեզ
Քարտեզ

Պուշկինի լեռնանցք, Բեզոբդալի լեռնանցք, Բզովդալի լեռնանցք, Դվալի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Լոռու մարզում, Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում՝ 2038 մ բարձրության վրա։ 1963 թ. շահագործման է հանձնվել հեռուստատեսային աշտարակը օդերևութաբանական կայանով։ Այն ունի 181,0 մ բարձրություն։ Պուշկինի լեռնանցքի և նրա տակ կառուցված ավտոխճուղային թունելը (երկարությունը՝ 1830 մ) շահագործման հանձնվեց 1971 թ. նոյեմբերի 30-ին և Փամբակի հովիտը կապում է Լոռու դաշտին[1]։ 2002 թ. շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին հողմաէլեկտրակայան, այն ունի ընդհանուր 2,4 մեգավատտ հզորություն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունով, որը 1829 թվականին էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին։ Հանդիպման վայրում կառուցված է աղբյուր-հուշարձան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 101 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 370 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։