Վիրահայոց լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիրահայոց լեռնաշղթաից)
Jump to navigation Jump to search
Վիրահայոց լեռներ
Karmir Aghek.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)2544 մետր
Երկարություն73 կիլոմետր
Մեծագույն գագաթԼալվար

Վիրահայոց լեռներ, Աղզըբոյուք, Աղգիբեուկ, Աղզիրոյուք, Իրգինչաղ, Լալվարի լեռներ, Սոմեիխի լեռներ, Սամխեթի լհոնաշղթա, Սոմխեթի լեռներ, Սոմխետի լեռներ, Սոմկետիան մթս, Վիրաայոց լեռներ, Վրահայոց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Լոռու մարզում, Վրաստանի սահմանին։ Ընդհանուր ունի մոտ 73 կմ երկարություն։ Ամենաբարձր կետը Լալվար լեռն է՝ 2544 մ։

Տեղակայված է Փոքր Կովկասի լեռնային համակարգում։ Ջրբաժան է Խրամ և Դեբեդ գետերի միջև։ Միջին բարձրությունը 1800-2000 մ։ Վիրահայոց լեռներում կան պղնձի և բազմամետաղների հանքավայրեր։ Արևմտյան մասը ձգվում է մինչև Գայլեդրունք լեռնանցքը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 119 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 806 — 804 էջ։