Ձորագետի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձորագետի ջրաէլեկտրակայան
DzoragetHPP 06.JPG
Ձորագետ ՀԷԿի շենքը
Տեսակջրաէլեկտրակայան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կարգավիճակգործիղ
Շինարարության սկիզբ1927
Բացման ամսաթիվ1932
Սեփականատեր«Ձորագետ» ՍՊԸ
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՁորագետ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն26,52 մեգավատտ

Ձորագետի ջրաէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում: Այն հիմնվել է 1927 թ[1]: Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26.2 մեգավատ արտադրողականություն[2]: ՀԷԿը սկսել է գործել 1932 թ Նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատ արտադրողականությամբ։ Մինչև 2011 թ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին։ 2011 թ-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր (˂30MW)[3]: Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է 1927 թ և տևել է 5 տարի՝ մինչև 1932 թ։ ՀԷԿ-ը ստեղծել են Հենրի Օսիպովիչ Գրաֆիտիոն՝ ակադեմիկոս, ինժեներ և Սովետական Միության ՀԷԿ-երի կառուցման պիոներ, և Հովհաննես Մելիք-Փաշաևը՝ հայ ինժեներ և ակադեմիկոս։ ՀէԿ-ի կառուցումը ծրագրել ու կազմակերպել է Իոսիֆ Անդրե Տեր-Աստվածատրյանը[2] Հէկ-ը սկսել է գործել 1932 թ։ Նույն տարում էլ 7400 կիլովատ արտադրողականությամբ ագգրեգատը կցվել է աշխատանքին։ Այդ տարի ՀԷԿը աշխատեց ամբողջ 22,320 կիլովատ արտադրողականությամբ՝ տարեկան միջինը 14,920 կիլովատ ջրի հոսանքի արտադրողականությամբ[4]:. ՀէԿի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932 թ, իսկ երրորդը կառուցվել է 1949 թ[5]: Մինչև 2011 թ, ՀԷԿ-ը պատկանել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ 2011 թ Ձորագետ ՀԷԿ-ը սեփականաշնորհվել է «Ձորագետ» ՍՊԸ-ի կողմից[6]:.. Հետևաբար, կազմակերպությունը անկախ է բաժնետերերից, ֆոնդային առաջարկներից, վճարում է ավելի քիչ հարկեր ու առավել հեշտորեն է դրամական միջոցներ ձեռք բերում։ Ավելին, աշխատելով որպես մասնավոր կազմակերպություն, Ձորագետ ՀԷԿ-ի սեփականատերերն ունեն բազում առավելություններ։ Սեփականատերերը կախված չեն կազմակերպության կորուստներից կամ օրինական խնդիրներից, հետևաբար կազմակերպությունն ու սեփականատրերը կատարելապես առանձին գործող մարմիններ են[7]:

Էներգիա ստանալու այլ միջոցների հետ համեմատած՝ փոքր ՀԷԿ-երը համարվում են էկոլոգիապես բարենպաստ, չնայած, որ ՀԷՑ-ը պարտադրված է մոտ 15 տարի գնել ՀԷԿ-ի արտադրած էներգիան։ Մինչև 2011 թ, Հայաստանում փոքր էին համարվում այն ՀԷԿ-երը, որոնք ունեին 10 մեգավատից ցածր արտադրողականություն։ 2011 թ-ից ի վեր այս շեմը հասավ 30 մեգավատի, և ամբողջ Հայաստանում Ձորագետ ՀԷԿ-ը միակ հէկն էր, որ օգուտ ստացավ այս փոփոխությունից։ Կազմակերպությունը հավելյալ ֆինանսական օգուտ ստացավ ՀԷՑ-ի վճարումներից, քանի որ վերջինս՝ «Ձորագետ» ՍՊԸ-ի էկոլոգիապես բարենպաստ կարգավիճակի շնորհիվ պատադրված է փոքր հէկերից էներգիա գնել բարձր գներով[3]:

Ծրագրային շեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագետ ՓՀԷԿ-ը ունի տարբեր շեղումներ իր նախագծից։ Շեղումների շարքին են պատկանում պատվարի 0.5 մ բարձր և 4.75 մ երկար լինելը, գլխամասում ձկնացարանի ստանդարտներին ոչ համապատասխան լինելը, մեկ այլ պատվարի՝ առանց ձկնացարանի լինելը, որը անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում ձկների ձկնացարան հասնելու ճանապարհին։ Ավելին, աղբորսիչում առաջացած ճեղքերը թույլ են տալիս մանր ձկներին անցնել աղբորսիչի միջողով և հայտնվել ճնշումային խողովակատարում։ Բացակայում է նաև ձկնապաշտպան ցանցը, իսկ ձկնուղին չի ծառայում իր նպատակին։ Էլեկտրակայանի շրջակայքում հանդիպում է կարմրախայտը, բայց եթե չլիներ շինությունը, ապա կհանդիպեին նաև Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը։ Որպես արդյունք, այդ բարձրության, արհեստական ջրթափի և այդ քանակության ջրի հոսքը ստեղծել է խոչընդոտներ ձկների գետի երկու ուղություններով էլ տեղաշարժվելու համար[1]:

Տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Generators of Dzoraget SHPP

Ձորագետի ջրաէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ։ Ամբարտակի այս տեսակը չի կարող պահպանել մեծ քանակությամբ ջուր իր մեջ։ Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300 մմ։ Արտադրանքը կախված է երկու գործոններից՝ գլխային հանգույցի երկարությունից և ջրի հոսանքի արագությունից։ Գլխային հանգույցը, որն ունի 974 մետր բարձրություն և ուղղահայաց հեռավորությունն ամբարտակից դուրս եկած ջրից մինչև հզորություն արտադրող տուրբինը։ Արտադրված էներգիան ուղիղ համեմատական է ջրի հոսանքին, այդ պատճառով էլ ստացված էներգիայի քանակությունը տարեց տարի փոփոխվում է ջրի հոսանքի քանակությանը համապատասխան։ 2013 թվականին արտադրված էներգիան եղել է 76,210,140 կվժ, 2014 թվականին այն նվազել է և դարձել 69,230,401 կվժ, իսկ 2015 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ աճել է և դարձել 81,630,959 կվժ։ Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների և ճնշման պայմաններում։ Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի և ճնշման շնորհիվ։ ջրաէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին սյուներով և ատամնավոր շարժանիվներով, որոնք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին։ Որպես արդյունք, գեներատորները փոխակերպում են տուրբինի մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի, որը այնուհետև փոխանցման լարերով հասնում է տներ։ Այդ ագգրեգատների հզորություններն են 8.8, 8.8, և 8.6 մեգավատ համապատասխանաբար։ Բացի այս ագգրեգատներից, այնտեղ կա ևս մեկ ագգրեգատ՝ 120 կվ հզորությամբ, որը կառուցվել էր ՀԷԿ-ի աշխատանքը ապահովելու համար։ Այն մասնավորապես օգտագործվում է էլեկտրաէներգիայի պակասի ժամանակ, որպեսզի շարժիչները շարունակեն աշխատանքը[5]:

Ջրալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագետ գետը լեռնային գետ է, որը սնուցվում է ձյան և անձրևի տեղումներից, ինչպես նաև ստորգետնյա ակունքներից՝ արտեզյան ջրերից։ Հետևաբար գետն ունի սեզոնային ջրային ռեժիմ։ Դիտարկումները ցույց են տալիս որ ջրի արտահոսքը 2.66 մ3/վրկ է և հոսքի մոդուլը 19 1/վրկ կմ2։ Տվյալները ցույց են տալիս, որ ջրի հոսքի տարեկան միջին ցուցանիշը հավասար է մեկ մետր3Վերտողային տեքստ/վայրկյանում։ Շատ դեպքերում առավելագույն ելքը գետի Ձորագետ ՓՀԷԿ-ի հատվածում հավասար է լինում 56.2 մ3/վրկ[8]: Ձորագետ գետի երկրաբանական կազմը շատ զանազան է, բայց հիմնականում կազմված է հրաբխային քարերից և ժայռերից։ Այդ կազմի մեջ մտնում են գրանիտը, տուֆը, բազալտը, անդեզիտ բազալտը[8]: Բացի Ձորագետ ՀԷԿ-ից, Ձորագետ գետի վրա նախատեսված է կառուցել Լոռի-բերդ ՀԷԿ-ը, որը կունենա 66 մեգավատ հզորություն և ընդունակ կլինի տարեկան արտադրել 200 միլլիոն կվժ էներգիա։[9]:

Ֆինանսական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Transformators of Dzoraget SHPP

Ի սկզբանե, Ձորագետ ՀԷԿ-ը կառուցելու համար կային երկու տարբեր ներդրումային ծրագրեր.

  1. Մասնավոր ներդրումներ միայն (Սցենար 1)
  2. 30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում (Սցենար 2)

2008 թ.-ին էլեկտրաէներգիայի վաճառքի ինքնարժեքը 5,4 ցենտ է մեկ կվտ/ժամ-ի համար։ Վարկի տոկոսադրույքը 10% է։ Ստորև ներկայացված աղյուսակի տեղեկատվությունները ապացուցում են, որ Սցենար 2-ը ֆինանսապես ավելի շահավետ է, քանի որ այն ունի բարձր ներքին դրույքի վերադարձ և զուտ ընթացիկ արժեք՝ տարբեր զեղչային դրույքներով, քան Սցենար 1-ը[10]:

Ցուցանիշներ Սցենար 1

Միայն մասնավոր ներդրումներ

Սցենար 2[10]

30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում

Ինքնարժեք ցենտ, ԿՎ/ժամ

Ցուցանիշներ

5.4 5.4
Ներքին Դրույքի Վերադարձ, % 12.8 15.3
Զուտ Ընթացիկ Արժեք, հազար USD
8% 964.6 967.4
10% 486.02 579.9
12% 127.5 303.3
14% -147.7 102.25
Հուսալիություն, տարիներ

(առանց արժեզրկման)

7.6 9.4
Վարկային վերադարձի վերջնաժամկետը, տարիներ 7.0

Տարեկան շահագործման ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագետ ՓՀԷԿ-ի էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմված են մաշման և շահագործման ծախսերից։ Մաշվածության ընդունված է հաշվել գծային սկզբունքով՝ 3,3 տոկոսով։ 2008 թ.-ին մաշվածության ծախսերը կազմել են $ 65 300, տարեկան շահագործման ծախսերը կազզմել են $ 41 000, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են $ 106 300: Աշխատավարձերի ծախսերը հավասար էին $20.200, վերանորոգման ծախսերը՝ $15 800 և այլ ծախսերը՝ $ 5 000[10] 2014 և 2013 թվականների ֆինանսական վիճակի վերաբերյալ ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նրա շահութաբերությունը 2014 թվականին ավելի քիչ է եղել (289 369 000 դրամ), քան 2013 թ.-ին (626 922 000 դրամ)։ Շահութաբերության նվազումը պայմանավորված էր վարչական և արտադրական ծախսերի ավելացումով։ Բացի այդ, 453 747 000 ՀՀ դրամով նվազել են ընդհանուր ակտիվները, որը պայմանավորված էր դեբիտորական պարտքերի մեծացմամբ և ընթացիկ ֆինանսական ներդրումների նվազման հետևանքով։ Այս օրինակներին նաև կարելի է ավելացնել կապիտալի նվազումը հավասար 109 172 000 դրամի, ոչ ընթացիկ պարտավորությունների նվազումը հավասար 351 335 00 դրամ, և ընթացիկ պարտավորությունների աճը հավասար է 6 761 00 դրամի։ Այնուամենայնիվ, այս տեղեկությունները բավարար չեն եզրակացություններ կատարելու համար, քանի որ Ձորագետ ՀԷԿ-ը լինելով մասնավոր ընկերությունը, չի հրապարակում իր ամբողջ ծախսերը և եկամուտները։ Սակայն ակնհայտ է, որ ընկերությունը 2014 թ-ին ավելի քիչ շահույթ է ունեցել, քան 2013 թ.-ին[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Ձորագետ 5» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  2. 2,0 2,1 Armenian soviet encyclopedia (1980)։ Ձորագետ ջրաէլեկտրակայան 
  3. 3,0 3,1 Grigoryan Armen (հոկտեմբերի 14, 2015)։ «Sale of Armenia’s Monopoly Electricity Distributor Confirmed» [Էլեկտրաէներգիայի բաշխման մենաշնորհի վաճառքը] (English)։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  4. «ջրաէներգետիկա»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  5. 5,0 5,1 “STROY” bulletin/statement N2, 1932, Dzoraget HPP, Armenia. (Dzroaget LTD's archives)
  6. 6,0 6,1 «Ձորագետ ջրա ՍՊԸ-ի 2014 թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվություններ»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  7. «Comparison of LTD to LLC» [LTD և LLC համեմատությունը] (English)։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  8. 8,0 8,1 ARMHYDROENERGYPROJEKT CJSC (2008)։ "The Update od the Existing Scheme for Small Hydro Power Stations of the Republic of Armenia. Renewable EnergyProject GEF TF 056211։ էջեր 47–48 
  9. «Էլեկրտաէներգիայի արտահանման հեռանկարները։ Խոստումնալից ծուղակ թե՞ ոչ?»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015 
  10. 10,0 10,1 10,2 ARMHYDROENERGYPROJEKT CJSC (2008)։ "The Update od the Existing Scheme for Small Hydro Power Stations of the Republic of Armenia. Renewable EnergyProject GEF TF 056211։ էջ 50