Հովանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովանաձոր
Բնութագիր
Երկարություն15 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԼեջան լեռնազանգված
Գետաբերանի տեղակայումՁորագետ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Հովանաձոր, Ախթալա, Արխաշան, Հովանաջուր, Հովանդարա, Շամլուղ, Օվանդարա, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լեջան լեռնազանգվածի հարավարևելյան լանջերից և Կողես գյուղից 2,5 կմ հյուսիս–արևմուտք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 15 կմ է։ Լեռնային է, արագահոս ու փրփրալից։ Հունը նեղ կիրճ է, զառիվեր կողերով[1]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
  2. «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.