Կողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողես (այլ կիրառումներ)
Գյուղ
Տուտիկ.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Մակերես1219 կմ²
ԲԾՄ1310 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն381 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Կողես (Հայաստան)
Red pog.png
##Կողես (Լոռու մարզ)
Red pog.png

Կողես, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք` Ձորագետի ձախափնյա սարավանդին։

Տնտեսությունը՝ զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքում գործում է քարարդյունահանող մեկ ձեռնարկություն։ Ունի հիմնական դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում ու շրջակայքում պահպանվել են քառակող կոթող՝ (VI-VIII դար), եկեղեցի՝ (XI դար), գերեզմաններ խաչքարերով՝(XII-XIII դար), կամուրջ (XIII դար), Տուտիկ իշխանի կողմից կառուցված հուշակոթողներ(1241 թ)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կողեսի մշտական բնակչությունը կազմել է 381, առկա բնակչությունը` 290 մարդ[2]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել հույներով, ապա ունեցել խառը հայ-հունական բնակչություն[3]։ Ներկայումս բնակվում են հայեր։

Կողեսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1897 639 մարդ [4]
1926 438 մարդ [4]
1939 684 մարդ [4]
1959 461 մարդ [4]
1970 338 մարդ [4]
1979 374 մարդ [4]
1989 397 մարդ [5]
2001 401 մարդ [4]
2011 381 մարդ [1]


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 740.