Նեղոց
| Գյուղ | ||
|---|---|---|
| Նեղոց | ||
| 41°08′0″N 44°47′0″E / 41.13333°N 44.78333°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Լոռու | |
| Գյուղ | Ալավերդի | |
| ԲԾՄ | 550 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 292[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | նեղեցեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Նեղոց, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղ տանող ճանապարհը եղել է նեղ և օձաձև, ինչից էլ առաջացել է բնակավայրի անունը՝ Նեղոց[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղոց գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան փեշին՝ Դեբեդի աջ ափին, անտառապատ մեծ ձորի մեջ։ Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ֆլորա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում տարածված ծառատեսակներն են բարդին, հաճարենին, թխկին, կեչին, ընկուզենին և այլն։
Ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառներում տարածված են արջ, գայլ, աղվես, եղնիկ, շնագայլ, դաշտամուկ, նապաստակ։
Դեբեդում աճող ձկնատեսակներից են՝ կարմրախայտ, մուրծո, բեղլու և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնված է միջնադարյան բնակավայրի տեղում։ Այդ մասին են վկայում հին շինությունների հետքերն ու մնացորդները։ Պատմական աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնվել է 13-14-րդ դարերում[2]։
Գյուղը կոչվել է Նեղոց քանի-որ ճանապարհները եղել են Նեղ և Օձաձև
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներևկայացված է Նեղոցի մշտական բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարեթվերի․
| Տարի | 1926 | 1939 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|
| Բնակիչ | 96[3] | 250[3] | 320[3] | 292[1] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 Ալավերդի համայնքի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 13․03․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 144» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
