Դաշտամկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաշտամուկից)
Դաշտամկներ
Դաշտամկներ
Microtus pennsylvanicus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Դաշտամկներ
Լատիներեն անվանում
Arvicolinae
Gray, 1821

Դաշտամկներ (լատին․՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 10-12, երբեմն՝ մինչև 36 սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10, երբեմն՝ մինչև 18 ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ձնային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն, որոնք տարածված են Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Գորիսի, Վեդու և այլ շրջաններում։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, Վարակիչ դեղնախտ և այլն) հարուցիչների բնական կրողներ են։ Որոշները (Մշկառնետ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 286
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։