Դաշտամկներ
| Դաշտամկներ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Arvicolinae
Gray, 1821 |
Դաշտամկներ (լատիներեն՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 10-12, երբեմն՝ մինչև 36 սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10, երբեմն՝ մինչև 18 ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ջրային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն, որոնք տարածված են Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Գորիսի, Վեդու և այլ շրջաններում։
Նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, Վարակիչ դեղնախտ և այլն) հարուցիչների բնական կրողներ են։ Որոշները (Մշկառնետ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 286)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։ |
| ||||||||||