Մշկառնետ
Մշկառնետ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ondatra zibethicus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Մշկառնետ (լատ.՝ Ondatra), համստերանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի է։ Հայաստանում կլիմայավարժեցումը սկսվել է Շիրակի մարզի Արդենիս լճում, այժմ հանդիպում է նաև Արփի լճում և Ախուրյան գետի ու ջրամբարի ափերին։ Բնակվում է ջրափնյա և ծանծաղուտային բուսականությամբ հարուստ բնական և արհեստական, հոսող ու կանգուն ջրատարների, ջրամբարների, ճահիճների, ճահճացած աղբյուրների ափերին՝ կուղբի բներում (հյուղակիկ), բարձր ափի դեպքում՝ բարդ կառուցվածքով հողափոր, հազվադեպ՝ լողացող բներում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը մինչև 36 սմ է, պոչինը՝ 28 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 1, 5 կգ։ Մորթին միագույն է՝ բաց շագանակագույնից սև։ Մեջքի մազածածկը բաժանվում է ստևի և աղվամազի։ Պոչը կողքերից սեղմված է՝ պատված մանր թեփուկներով ու նոսր, կարճ մազածածկով։ Հետին թաթերի մատների արանքում ունի լողաթաղանթ։ Աճուկային շրջանում կան մշկային գեղձեր։ Ունի կիսաջրային կենսակերպ, լավ լողում և սուզվում է (մինչև 12 ր կարող է մնալ ջրի տակ)։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է ջրափնյա և ծանծաղուտային բույսերով (գերադասում է եղեգը), բուսական կերի պակասության դեպքում՝ նաև մանր ձկներով, գորտերով, անողնաշարավորներով և այլ կենդանական կերով։ Ակտիվ է մթնշաղին։ Կտղուցի շրջանում արուն արտադրում է մշկաբույր գեղձազատուկ։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանում է տարին 1 -2 անգամ, ունենում միջինը 6-7 ձագ։
Մորթատու կարևորագույն կենդանիներից է։ Մորթին բարձրորակ է։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը և ամբարտակները։ Տուլարեմիայի, լեպտոսպիրոզի և մարդու այլ վարակների բնական կրող է։
![]() |
Ընթերցե՛ք «մշկառնետ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |