Սովորական դաշտամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովորական դաշտամուկ
Սովորական դաշտամուկ
Սովորական դաշտամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ցեղ Մոխրագույն դաշտամկներ
Տեսակ Սովորական դաշտամուկ
Լատիներեն անվանում
Microtus arvalis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632856
NCBI 47230

Սովորական դաշտամուկ (լատիներեն՝ Microtus arvalis), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր կլիմայական գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ։ Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն։ Պոչը երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն։ Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է բուսական կերով, երբեմն՝ միջատներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային կենդանի է։ Բները խորը չեն, ունեն բարդ ճյուղավորումներ։ Ձմռանը բույնը և բնուղիները կառուցում է անմիջապես ձյան շերտի տակ՝ հողի մակերեսին։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է տարին 4-5 անգամ։ Հղիությունը տևում է 18-20 օր։ Ունենում է մինչև 11 ձագ։ Ակտիվ գործում է տարվա բոլոր եղանակներին։

Վնասում է գյուղատնտեսական բույսերին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների կրող է։  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png