Ջրային դաշտամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրային դաշտամուկ
Water vole - Arvicola amphibius 2b.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Դաշտամկներ
Ցեղ Ջրային դաշտամկներ
Տեսակ Ջրային դաշտամուկ
Լատիներեն անվանում
Arvicola terrestris
Linnaeus, 1758
Հայերեն տարանուններ

Ջրամուկ, ջրառնետ, եվրոպական ջրառնետ

Հոմանիշներ
  • Arvicola amphibius
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632819
NCBI 1047088

Ջրային դաշտամուկ (լատ.՝ Arvicola terrestris) կամ ջրառնետ, ջրամուկ, եվրոպական ջրառնետ, համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։

Մարմնի երկարությունը մինչև 25 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մեջքի մորթին ու պոչը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն։ Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված։ Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր։ Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով. ջրում լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է։

Սնվում է բույսերով, ջրային մանր կենդանիներով, ձմռանը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով։ Բնակվում է հողափոր, մինչև 1 մետր խորությամբ բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ։

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 14 ձագ։ Վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, մշակաբույսերին և անտառտնտեսություններին։ Տուլարեմիայի և լեպտոսպիրոզների հարուցիչների հիմնական կրողներից է։

Կնեդանու բնական արեալն ընկած է Եվրասիա մայրցամաքից մինչև Արևմտյան Եվրոպայի սահմանը։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բոլոր բնակլիմայական գոտիներում (700-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է գետերի, լճերի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև 2 մետր հեռավորության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png