Փամբակ (գյուղ, Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Փամբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն341[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Փամբակ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[2]։

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Գայլաձորի կիրճում՝ Փամբակ գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1894 թվականին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում, Փամբակ գետի ձախ հովտում։ Բնակիչների մի մասը տեղափոխվել են հարակից Քարաբերդ գյուղից, իսկ տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը։ Տարածքի ամենաբարձր գագաթը 1800 մետր բարձրություն ունեցող Ղոբին է։ Գյուղը հյուսիս-արևմտյան մասում սահմանակից է Քարաբերդի, հարավ-արևմուտքից Գուգարքի և հյուսիս-արևելյան մասում Վահագնաձորի համայնքներին[3]։

Սարերից գյուղի աջ և ձախ կողմերով ցած են գահավիժում առուները, իսկ դիմացի սարից դեպի Փամբակ գետն է հոսում Բնձոր առուն։ Գյուղը շրջապատված է չքնաղագեղ անտառներով, որի պատճառով կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով[3]։

Գյուղն ունի մեկ ութամյա դպրոց, որը կառուցվել է 2000 թվականին, գտնվում է Փամբակ գետի աջ ափին անտառի գրկում[3]։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղում կան խաչքարեր՝ Սուրբ Սարգիս և Խաչի թումբ։ Գյուղից 3 կմ արևելք գտնվում է Բնձոր գյուղատեղին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Փամբակի մշտական բնակչությունը կազմել է 341, առկա բնակչությունը՝ 297 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 57 503 259 274 289 420 407 341[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  3. 3,0 3,1 3,2 Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 442–443.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 201» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.