Լոռի Բերդ համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Համայնքի |
| Մտնում է | Լոռու մարզ |
| Ներառում է | Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ |
| Վարչկենտրոն | Լոռի Բերդ |
| համայնքապետ | Արայիկ Ներսիսյան |
| Բնակչություն (2011) | 5,343 |
| loriberd.am | |
Լոռի բերդ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Լոռու մարզում[1]։ Գտնվում է Լոռվա դաշտում՝ Ձորագետ գետի ձախափփնյա հատվածում։ Սահմանակցում է Տաշիր, Ալավերդի, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքների հետ։
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Կենտրոնը Լոռի բերդ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոռի բերդ համայնքը կազմված է Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերից։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի ավագանին բաղկացած է 16 անդամներից, որոնցից 4-ը Ապրելու երկիր կուսակցությունից, 3-ը Հանրապետություն կուսակցությունից, իսկ 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արայիկ Ներսիսյանն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
