Թումանյան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թումանյան
Tumanyan coll., Armenia.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված է1949 թ.
Մակերես1 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1600[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունթումանյանցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtumanyancity.am/Pages/Home/Default.aspx
##Թումանյան (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Թումանյան, քաղաք Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հարավ-արևելք։ Քաղաքի կարգավիճակ ունի 1995 թվականից։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը նաև արդյունաբերությամբ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում հայտնի է Ձաղիձոր անվամբ, «Թումանյան» է վերանվանվել 1951 թվականին, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1926 1959 1964 1980 2001 2004 2015
Բնակիչ 42 2640 2864 1881 1909 1900 1600

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն միանավը (1171), գլխավոր (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 83»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 18 
  3. «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1