Գյուղում են գտնվում Կայան (Դսեվանք) ամրոցը (1233 թ.), Հաղպատավանքը (10-13 դդ.), Սբ. Նշան (976-991 թթ.), Սբ. Գրիգոր (1025 թ.), Սբ. Աստվածածին (13 դ.), Կուսանաց անապատ (10-20 դդ.) և Զորավոր (13 դ.) եկեղեցիները, Տերունական մատուռը (14-17 դդ.)։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ և այլ հնություններ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հաղպատի մշտական բնակչությունը կազմել է 668, առկա բնակչությունը` 633 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].