Կայանբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Կայանբերդ
Kayan Castle 20.JPG
Բերդի ընդհանուր տեսքը հյուսիս–արևմուտքից
Կոորդինատներ41°5′47.8″ հս․ լ. 44°41′51.0″ ավ. ե. / 41.096611° հս․. լ. 44.697500° ավ. ե. / 41.096611; 44.697500Կոորդինատներ: 41°5′47.8″ հս․ լ. 44°41′51.0″ ավ. ե. / 41.096611° հս․. լ. 44.697500° ավ. ե. / 41.096611; 44.697500
Գտնվում էԼոռու մարզ
Կառուցվել է1233 թ.
Շինության ձևըՊաշտպանական
Կառուցել էՀովհաննես եպիսկոպոս
Ներկա վիճակըԿիսավեր

Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` Հաղպատ և Ակներ գյուղերի միջև, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի աջ կողմում վեր խոյացող հրվանդանի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն շինարարական արձանագրությունների` կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։

Ակնաբերդի մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 220 CC-BY-SA-icon-80x15.png