Հոբարձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հոբարձի
Hobardzi Panorama.jpg
Գյուղի համայնապատկերը
Կոորդինատներ: 40°57′37″ հս․ լ. 44°29′39″ ավ. ե. / 40.96028° հս․. լ. 44.49417° ավ. ե. / 40.96028; 44.49417
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Գյուղապետ Մարտուն Միրզոյան
Մակերես 5.98 կմ²
ԲԾՄ 1350 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն հոբարձեցի
Ժամային գոտի UTC+4
##Հոբարձի (Հայաստան)
Red pog.png

Հոբարձի, գյուղ ՀՀ Լոռու մարզում, Ստեփանավանից 13 կմ հարավ-արևելք։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել է V - VI դարերի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։

Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյան) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հյուսիսային և հարավային որմերին)։ Սրահի երկայնական թևերը արևելքում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հարավային, արևմտյան և հյուսիսային (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հյուսիսային շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արևմտյան որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հոբարձին հիմնովին վերակառուցվել է XIX դարում՝ կորցնելով սկզբնական տեսքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբարձի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 31 413 633 778 709 744 694 814 769

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունը, անասնապահությունն ու բանջարաբուծությունն է։ Զբաղվում են նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոբարձի» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png