Գեղասար (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղասար (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1920 թ.
Մակերես10.04 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն916 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Տեղաբնականունգեղասարցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/490/ (հայ.)
##Գեղասար (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գեղասար (նախկին անվանումը` Թափանլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 49 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1826 թ.-ին, վերանվանվել է Գեղասար 1978 թ. հունվարի 25-ին[2]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գեղասարի մշտական բնակչությունը կազմել է 916, առկա բնակչությունը` 859 մարդ[3]։ Գյուղի բնակիչները Բասենից, Կարսից, Անատոլիայից եկած գաղթականներն են 1826-1827 թթ.։

Գեղասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի Բնակչություն
1831 73 մարդ [5]
1873 411 մարդ [6]
1897 628 մարդ [5]
1926 895 մարդ [5]
1939 932 մարդ [5]
1959 981 մարդ [5]
1979 957 մարդ [5]
1989 552 մարդ [7]
2001 842 մարդ [5]
2004 974 մարդ [5]
2011 916 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։ Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատարածքում մարդիկ ոտք են դրել ավելի վաղ։ Այդ են վկայում գյուղատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները։

Գյուղում է գտնվում Ս. Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Ս. Աստվածածին սրբավայրը[4]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը։

Սպիտակի երկրաշարժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնովին ավերվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 317
  3. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 12 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 55. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 623.
  8. «Գեղասար»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 12