Ստեփան Մելիք-Բախշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ստեփան Մելիք-Բախշյան
Ծնվել է ապրիլի 15, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}})
Շահկերտ, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան
Մահացել է մարտի 28, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:28|2|0}}) (73 տարեկանում)
Քաղաքացիություն ՀԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին հայերեն
Կուսակցություն ԽՄԿԿ

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան (ապրիլի 15, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}}), Շահկերտ, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան - մարտի 28, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:28|2|0}})), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1965 թվական), պրոֆեսոր (1969 թվական): Զբաղվել է Հայաստանի միջին դարերի պատմության հարցերով։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանը ծնվել է 1924թ. ապրիլի 15-ին Նախիջևանի երկրամասի Շահկերտ (Ղազանչի) գյուղում: [1][2] 1934թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ շարունակելով ուսումն, ավարտել է Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1940թ. ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտել է 1945թ. և ընդունվել համալսարանի ասպիրանտուրան` միջնադարյան հայոց պատմության մասնագիտացմամբ:[3][4] 1946թ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում վարել է ասիստենտի պաշտոն: 1949 թ. Ստ.Մելիք-Բախշյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել համալսարանի նույն ամբիոնում, լրիվ դրույքով, աշխատել է սկզբում որպես ավագ դասախոս, հետո` դոցենտ:[5][6] 1965թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1968թ. զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:[7][8] 1949 թվականից նա շուրջ հիսուն տարի դասավանդել է ԵՊՀ-ում, ինչպես նաև Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:[9][10] Ընդ որում, ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատմություն և հայոց պատմության աղբյուրագիտություն։ Մահացել է Երևանում, 1998 թվականի մարտի 28-ին:[11][12]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հեղինակած «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանային բառարանը, Երևան, 2009:

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք մենագրությունների, որոնցից առավել կարևոր են` «Սոցիալական շարժումները Հայաստանում V դարում» (Եր., 1950), «Պավլիկյան շարժումը Հայաստանում» (Եր., 1953, ռուս.՝ 1955), «Հայաստանը VII-IX դարերում» (Եր., 1968):[13][14]

Բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստ.Մելիք-Բախշյանը լուրջ վաստակ ունի նաև բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծման գործում: Նա համահեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Եր., 1958-1960, 1963, 1975): Հեղինակ է նաև «Հայկական հնագրություն» (Եր., 1978) և «Հայոց պատմության աղբյուրագիտություն» (Եր., 1979, 1989, 1996) բուհական դասագրքերի:

«Հայկական հնագրություն» բուհական դասագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստ. Մելիք-Բախշյանի գրչին են պատկանում նաև 1987թ․ հրատարակված «Հայկական հնագրություն» բուհական դասագիրքը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև 1993 թվականին հրատարակած «Հայոց պատմություն» դասագիրքը բուհ ընդունվողների համար:[15][16]

«Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական ձեռնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հմուտ աղբյուրագետ, նա իր տարիների դասախոսական աշխատանքի փորձով առաջինն է հրատարակել «Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական ձեռնարկը, որն ընդգրկում է Հայաստանի պատմության հետ առնչվող հայ և օտար լեզուներով եղած գրեթե բոլոր կարևորագույն և բնույթով բազմազան աղբյուրները` հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը (հրատարակվել է 1979թ. և վերահրաարակվել՝ 1989թ.):[17][18]

Հանրագիտարանային բնույթի բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր գիտնականը և դասախոսը մաս է կազմել հայ ականավոր գիտնականների այն եռյակի՝ պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադևոս Խաչատուրի Հակոբյան, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Խ. Բարսեղյան, որոնք հեղինակել են «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։[19][20][21][22]

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հայագիտական հետազոտությունների հանրագումարն է: Այդ մեծածավալ աշխատությունը Ստ. Մելիք-Բախշյանի և գործընկերների՝ բառարանի համահեղինակներ պրոֆեսորներ Թ. Հակոբյանի և Հ. Բարսեղյանի 40 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է: Այն ընդգրկում է Հայքի՝ պատմական Հայաստանի, ներառյալ Կիլիկիայի և հարակից շրջանների շուրջ 140.000 տեղանուն:[23][24] Բառարանը գրված է բազմալեզու և բազմատեսակ սկզբնաղբյուրների և ամենատարբեր ուսումնասիրությունների ու քարտեզների և անձնական շրջագայություններով ձեռք բերված արժեքավոր նյութերի հիման վրա: Աշխատությունն ունի 150 պատմական քարտեզներ և բազմաթիվ լուսանկարներ:[25][26]

2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։[27][28] Այն հայագիտական մնայուն արժեք է:[29][30]

2009 թվականին հետմահու լույս է տեսել Մելիք-Բախշյանի «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանային բառարանը[31]։[32][33] Այս աշխատությունը ևս կարելի է դասել հայագիտական մնայուն արժեքների շարքը:[34][35]

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ` պատմության և տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարել է հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ սահմանելու մասին:[36] Մրցանակային ֆոնդը կազմում էր մինչև 400.000 ՀՀ դրամ, որը հատկացրել են Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի կինը՝ Արփենիկ Քաջբերունի Ներսիսյանը, որդին՝ Մհեր Մելիք-Բախշյանը, թոռները՝ Արամ Բիշարյանն ու Խաչիկ Գևորգյանը և Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ուսանողները, բարեկամները, գործընկերներն ու ընկերները: Մրցույթի կազմակերպումն իրականացվում էր Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի – ԱՐՄԱԿԱԴի հետ համագործակցությամբ:[37] Մրցույթի պայմանները եղել են հետևյալը: Կարող են մասնակցել 2007-2012 թթ. հայերեն, անգլերեն կամ ռուսերեն հայոց պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում Հայաստանում, ներառյալ՝ Արցախում տպագրված մենագրությունների Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացի հեղինակները: 2013թ․ մրցույթին դիմողները պետք է դիմելու ժամանակ աշխատելիս լինեն Հայաստանի կամ Արցախի գիտակրթական որևէ հաստատությունում, այդ թվում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Մատենադարան, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համապատասխան ամբիոններ և կենտրոններ, Արցախի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետներ և այլն: Ընդ որում, ընտանիքը հայտարարել էր, որ Մրցանակը կարող էր շնորհվել նաև ետմահու: Այս պարագայում մրցանակի համար պետք է դիմեին գիտնականի բարեկամները կամ գործընկերները: Մրցույթին ներկայացվող մենագրությունը պետք է առնվազն երկու անգամ գրախոսված լիներ տեղական կամ միջազգային ակադեմիական պարբերականներում: Մրցույթին ներկայացվելիք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեին միայն էլեկտրոնային եղանակով:[38]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պաշտամունքային վայրեր: Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 432 էջ+10 էջ ներդիր: [35]
  • Հայոց պաշտամունքային վայրեր: Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 432 էջ+10 էջ ներդիր: [36]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 1 (Ա-Դ): Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1986, 992 էջ: [37]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 2 (Դ-Կ): Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1988, 992 էջ: [38]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 3 [Կ-Ն]: Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան: 4 հատորով (տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով), Երևան, ԵՊՀ հրատ., 1991, 992 էջ: [39]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 4 (Ն-Վ): Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան: Տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով: Երևան, ԵՊՀ հրատ., 1998, 804 էջ: [40]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 5 [Վ-Ֆ]: Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան: Տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով, Երևան, ԵՊՀ հրատ., 2001, 916 էջ: [41]
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն: Ս. Մելիք-Բախշյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1996 թ., 336 էջ: [42]
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն: Ս. Մելիք-Բախշյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1996 թ., 336 էջ: [43]
  • Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1975, 783 էջ: [44]
  • Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1975, 783 էջ: [45]
  • Հայաստանը VII-IX դարերում: Մելիք-Բախշյան Ս. Տ.: Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 426 էջ: [46]
  • Հայաստանը VII-IX դդ.: Ս. Տ. Մելիք-Բախշյան: Հայ ժողովրդի պատմություն (12 պրակով, ձեռնարկ), պրակ 3, Երևան, ԵՊՀ հրատ., 1958թ., 114 էջ: [47]
  • Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից միչև 18-րդ դարի վերջը: Ս. Տ. Մելիք-Բախշյան: Ուս. ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 1993, 223 էջ: [48]
  • Պավլիկյան շարժումը Հայաստանում: Ս. Տ. Մելիք-Բախշյան: Երևան, ԵՊՀ հրատ., 1953թ., 266 էջ: [49]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [1]
  2. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [2]
  3. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [3]
  4. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [4]
  5. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [5]
  6. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [6]
  7. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [7]
  8. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [8]
  9. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [9]
  10. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [10]
  11. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [11]
  12. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [12]
  13. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [13]
  14. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [14]
  15. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [15]
  16. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [16]
  17. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [17]
  18. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [18]
  19. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986-2001։
  20. Տե՛ս նաև՝ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Համացանցային տարբերակ: Nayiri Imaged Dictionary Browser. Այս ելեկտրոնային բառարանը հովանաւորած է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը։ [19]
  21. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [20]
  22. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [21]
  23. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986-2001։
  24. Տե՛ս նաև՝ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Համացանցային տարբերակ: Nayiri Imaged Dictionary Browser. Այս ելեկտրոնային բառարանը հովանաւորած է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը։ [22]
  25. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986-2001։
  26. Տե՛ս նաև՝ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Համացանցային տարբերակ: Nayiri Imaged Dictionary Browser. Այս ելեկտրոնային բառարանը հովանաւորած է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը։ [23]
  27. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [24]
  28. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [25]
  29. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [26]
  30. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [27]
  31. Ստեփան Մելիք-Բախշյան
  32. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [28]
  33. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [29]
  34. Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք: Երևանի պետական համալսարան հրատարակչություն: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [30]
  35. Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք: Համալսարանականներ: Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան: [31]
  36. «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր: 2013 թ. մայիսի 4: [32]
  37. «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր: 2013 թ. մայիսի 4: [33]
  38. «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր: 2013 թ. մայիսի 4: [34]
  39. http://www.ysu.am/retro_gallery/hy/1380696068/page/5
  40. http://www.ysu.am/retro_gallery/hy/1380696068/page/5
  41. http://www.ysu.am/retro_gallery/hy/1380696068/page/5
  42. https://www.google.am/imgres?imgurl=http%3A%2F%2Fwww.bibliotheque-eglise-armenienne.fr%2Fcatalogues%2Fam_livres%2Fmelibashkhian-stepan-pavlikian.jpg&imgrefurl=http%3A%2F%2Fwww.bibliotheque-eglise-armenienne.fr%2Fcatalogues%2Fam_auteur.php%3Fcle%3D%25D5%25B4%25D5%25A5%25D5%25AC%25D5%25AB%25D6%2584%25D5%25A2%25D5%25A1%25D5%25AD%25D5%25B7%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A5%25D6%2583%25D5%25A1%25D5%25B6&docid=lRcOMU2EG7fMFM&tbnid=MK1J-mAxRVpdPM%3A&vet=10ahUKEwjV2ae8nLrUAhVG5iYKHSKEBbIQMwgpKAYwBg..i&w=582&h=846&itg=1&bih=810&biw=1707&q=%D5%BD%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%20%D5%A2%D5%A1%D5%AD%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6&ved=0ahUKEwjV2ae8nLrUAhVG5iYKHSKEBbIQMwgpKAYwBg&iact=mrc&uact=8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]