Էդիկ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիկ Գարեգինի Մինասյան
Ծնվել է հունիսի 27, 1956 (62 տարեկան)
Ծննդավայր Ոսկեթաս, Արագածոտնի մարզ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրոն քրիստոնյա
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005)
Երկեր Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016:
Մասնագիտություն պատմաբան
Աշխատանք դասախոս, դեկան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և ՀՀ վարչապետի հուշամեդալ

Էդիկ Գարեգինի Մինասյան (1956, հունիսի 27, Ոսկեթաս, Արագածոտնի մարզ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1974 - 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1979 - 1983 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թթ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թթ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1986-1994 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թթ.՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: 1994-2005 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1999 - 2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով: «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի: Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները: Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն: Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987։[7]
  • Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ., Երևան, 2003, 443 էջ:[8]
  • Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Ձեռնարկ-մեթոդական ուղեցույց հայոց պատմություն բուհական դասընթացի, Ստեփանակերտ, 2008, 220 էջ:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ:
  • Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ:[9]
  • Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ:
  • Էդիկ Մինասյան, Տաթևիկ Մինասյան, Հայ կանայք 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին, Երևան, 2016, 472 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]