Միքայել Մուրադյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)
Միքայել Մուրադյան
Ծնվել է1941 թվականի Հունվարի 24
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է2012 թվականի Դեկտեմբերի 24
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԵրկերԱրևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011:
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԳԱԱ պատվոգիր, ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր

Միքայել Ազատի Մուրադյան (1941 թվականի հունվարի 24, Թիֆլիս - 2012 թվականի դեկտեմբերի 24), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թ. հունվարի 24-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում: 1961–1966 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում ԽՍՀՄ Պատմություն մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայում սովորելուն զուգընթաց դասախոսել է ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքում։ 1969–2012 թվականներին 40 տարուց ավել դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում՝ զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի, ապա՝ պրոֆեսորի պաշտոններ: 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին XIX դարի ռուսական պատմագրության և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ» թեմայով։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց պատմության հիմնահարցերը ռուսական պատմագիտական և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (XVIII-XIX դարերում)» թեմայով։ Միքայել Մուրադյանը համատեղությամբ Ռուսաստանի քաղաքական պատմություն է դասավանդել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Միքայել Մուրադյանն ակտիվորեն մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ Մոսկվայում (1995) և Երևանում (2000, 2005) գումարված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովներին։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդել է Ռուսաստանի պատմություն, Աղբյուրագիտություն, Պատմագրություն դասընթացները: Պատմագիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են միջազգային հարաբերությունների պատմության հիմնահարցերից մինչև Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, հայ-ռուսական առևտրատնտեսական, քաղաքական ու միջպետական հարաբերությունները: Վեց մենագրության և ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է:

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետական միության պայքարը հանուն խաղաղության և միջազգային անվտանգության արդի էտապում, Երևան, 1979, 224 էջ:
  • Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, 148 էջ:
  • Восточная Армения в русской историографии 19 веков, Ереван, 1990.
  • Հայոց ողբերգությունը ռուսական հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ, Երևան, 1997, 72 էջ:
  • Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (XVIII - XIX դարեր), (հեղինակակից՝ Էդիկ Մինասյան), Երևան, 2005, 562 էջ:
  • Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011, 265 էջ[1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 251։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]