Jump to content

Հովհաննես Զանազանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Զանազանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հովհաննես Հարությունի Զանազանյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1946(1946-12-10)
Ծննդավայր Աթենք, Հունաստանի Թագավորություն
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 4, 2015(2015-10-04)[1] (68 տարեկան)
Մահվան վայր Երևան,
Հասակ 172 սմ
Քաշ 66 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Համար 10
Պատանեկան կարիերա
Արարատ (փոխարինողներ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965
1968-1969
1966-1975
1976
1976
1977
1978
1979
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լեռնագործ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Շիրակ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ
ՌԽՖՍՀ Սպարտակ (Մոսկվա)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՖԻՄԱ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՖԻՄԱ
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղարաբաղ
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղարաբաղ
38 (11)
24 (3)
243 (56)
4 (0)
? (0)
36 (11)
40 (16)
? (5)
Ազգային հավաքական
1971-1972
1972
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (օլիմպիական)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքական
12 (4)
6 (1)
Մարզչական կարիերա
1976-1977
1978-1979
1992-1993
1994-1995
2001-2002
2003-2005
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՖԻՄԱ
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղարաբաղ
Լիբանան ՀՄԸՄ
Հայաստան Հայաստան (երիտ.)
Հայաստան Սպարտակ
Հայաստան Բանանց
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հովհաննես Հարությունի Զանազանյան (դեկտեմբերի 10, 1946(1946-12-10), Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 4, 2015(2015-10-04)[1], Երևան, Հայաստան[2]), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Սպորտի վարպետ (1970)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։

Ֆուտբոլ սկսել է պարապել 1959 թվականին, Երևանի «Սպարտակում», մարզիչ Ղազարոս Թեքնեջյանի մոտ։ 1965 թվականին տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966 թվականի մրցաշրջանի վերջում տեղափոխվել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Երևանի «Արարատ», (ավագ մարզիչ Ա.Ֆալյան), որի կազմում շարունակել մրցելույթները մինչև 1975 թվականը։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր, արծաթե մեդալակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։

1976 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։

1971-1972 թվականներին խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։

2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն է։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ։

2009 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Որպես ֆուտբոլիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975:

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ օլիմպիական հավաքական

  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 1972:

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղարաբաղ

  • ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի բրոնզե մեդալակիր՝ 1978:

Հայաստան Բանանց

  • ՀՀ առաջնության բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր՝ 2001:
  • ՀՀ առաջնության բարձրագույն խմբի արծաթե մեդալակիր՝ 2003:
  • ՀՀ գավաթի եզրափակիչի մասնակից՝ 2003, 2004:
  • ՀՀ սուպերգավաթի եզրափակիչի մասնակից՝ 2005:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ararat-73 captain Hovhannes Zanazanyan dies
  2. «Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին