Աննա Ասատրյան
Աննա Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1968[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1987), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1992) և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ (2001) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր (2008) և պրոֆեսոր (2012) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Աննա Գրիգորի Ասատրյան (սեպտեմբերի 1, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր (2008), պրոֆեսոր (2012)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Ասատրյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Նադեժդա Կրուպսկայայի անվան N 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը և Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը` եղել Լենինյան կրթաթոշակառու, 1992 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը (ղեկավար՝ Էդվարդ Փաշինյան)` եղել Կոմիտասի անվան կրթաթոշակառու, ընտրվել Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ։ 2001 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (արտադրությունից չկտրված)՝ ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ (գիտական ղեկավար՝ Գևորգ Գյոդակյան)[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-2003 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասատու
- 2000-2002 թվականներին՝ Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան
- 2002-2003 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող
- 2003-2005 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար
- 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի` գիտական գծով տեղակալ[3]
- 2009-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի (ներկայումս` սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի) բաժնի վարիչ
- 2016 թվականի փետրվարի 1-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի վարիչ
- 2014 թվականի մարտի 1-ից «Կանթեղ» պարբերականի գլխավոր խմբագիրն է
Երաժշտագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականից Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահն է։ 2001 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Տիգրան Չուխաճյանի օպերաները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2008 թվականին՝ դոկտորական դիսերտացիա «Հայ երաժշտական թատրոնը ԺԹ դարի երկրորդ կեսին. սկզբնավորումը և զարգացումը» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2005-2007 թվականներին եղել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» թեմայի ղեկավար, 2008-2010 թվականներին՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմայի ղեկավար։
Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է։ Հեղինակ է 10 մենագրության և ավելի քան 90 գիտական հոդվածների` տպագրված Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Լիբանանի, Իսրայելի գիտական ժողովածուներում և հանդեսներում։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում։
Կադրերի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ թեկնածուական որակավորման քննական հանձնաժողովի նախագահ
- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է (2004 թվականից)
- Աննա Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 11 դիսերտացիա
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2013
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ», 2008
- ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր, 2005
- Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ, 2014
- Մասնակցել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ աշխատող 2014» և «Արդյունավետ աշխատող 2016» մրցույթներին և հաղթող ճանաչվել «Հայագիտության և հումանիտար գիտություններ» անվանակարգում
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2009 թվականին նշանակվել է Հանրային խորհրդի անդամ
- 2009 թվականին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013 թվականի մայիսի 5-ին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4][5]
- ՀՀԿ անդամ է 2013 թվականից
- Ընտրվել է Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։ «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է (2013)
- Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013)
- Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2013)
- Ընտրվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր (2014)
Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աննա Ասատրյան, «Արշակ Բ». հայոց անդրանիկ օպերան, Երևան, «Ոսկան Երևանցի», 2006, 268 էջ։
- Աննա Ասատրյան, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, Երևան, «Ամրոց գրուպ», 2007, 136 էջ, 8թ. նկ.:
- Աննա Ասատրյան, «Զեմիրե». Տիգրան Չուխաճյանի կարապի երգը, Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 176 էջ, 1թ. նկ.:
- Աննա Ասատրյան, Ամենայն հայոց մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2009, 240 էջ, 2 մամուլ ներդիր։
- Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ – 50 (Պատ. խմբագիր` Ա.Աղասյան), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 395 էջ + 32 էջ նկար։
- Աննա Ասատրյան, Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 480 էջ[6]։
- Աննա Ասատրյան, Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները։ Լիբանանահայ թատրոն, Երևան, «Ոսկան Երևանցի», 2011, 184 էջ[7]։
- Աննա Ասատրյան, Արա Պետրոսյան, Ավագ Պետրոսյան – 100, գիրք-ալբոմ,, Երևան, 2012, 200 էջ[8]։
- Աննա Ասատրյան, Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, 160 էջ + 16 էջ նկ.[9]:
- Արարատ Աղասյան, Աննա Ասատրյան, Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ (XIX դար – XX դարի սկիզբ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 208 էջ)։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://composers.am/?p=7179
- ↑ Աննա Ասատրյան, կենսագրություն
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ»։ arts.sci.am։ Վերցված է 2016-12-16
- ↑ «Կինը և հասարակությունը»։ Կինը և հասարակությունը (hy-am)։ Վերցված է 2016-12-16
- ↑ «Yerevan.Today | ՀՀԿ-ն բացթողումների մասին չի կարող խոսել պարզ պատճառով` դրանք չկան. Երևանի ավագանին ամփոփում է տարին»։ Վերցված է 2016-12-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը»։ arts.sci.am։ Վերցված է 2016-12-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները։ Լիբանանահայ թատրոն»։ arts.sci.am։ Վերցված է 2016-12-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Ավագ Պետրոսյան – 100»։ arts.sci.am։ Վերցված է 2016-12-16
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան»։ arts.sci.am։ Վերցված է 2016-12-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արվեստի ինստիտուտ, Աննա Ասատրյան(չաշխատող հղում)
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Հայ երաժշտագետներ
- Արվեստագիտության դոկտորներ