Արարատ Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Աղասյան
Արարատ Աղասյան.jpg
Ծնվել էօգոստոսի 11, 1956(1956-08-11) (63 տարեկան)
Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
ՀայրՎլադիմիր Աղասյան

Արարատ Վլադիմիրի Աղասյան (օգոստոսի 11, 1956(1956-08-11), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան), արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ արվեստագիտության գծով (2014): ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (2003)[1], ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին Սիսիանում, ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Վլադիմիր Աղասյանի (նրա անունով է կոչվում «Արդշինբանկի» Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնաճյուղերից մեկը) և մանկավարժ, անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Ասոյանի ընտանիքում: 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-1978 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում: 1978 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981 թվականից՝ խորհրդի անդամ: 1989 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար՝ արվեստաբան, ակադեմիկոս Դմիտրի Սարաբյանով): 1991 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008 և 2013 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում: 2003 թվականից Աղասյանը ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է: 2005 թվականին որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010 թվականին՝ գլխավոր գիտաշխատող: 1995 թվականին ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009 թվականից՝ նախագահի տեղակալ: 1986 թվականից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանում: 2007 թվականին Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նրան շնորհվել է «Արվեստագիտություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում: 2015 թվականին նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության - 030 մասնագիտական խորհրդի անդամ: 2016 թվականին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով):

Հեղինակ է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գրքերի ու մենագրությունների, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածների, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում:

Աղասյանն առաջինն է, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը[3]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Աղասյանն ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011, 2013, 2015) և «Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-2009) հանձնախմբերում: Աղասյանը ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում:

  • Հայաստանի նկարիչների միության անդամ, 1996
  • ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ, 2003
  • ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի անդամ, 2004
  • Հումանիզմի պրոբլեմների նախագահության անդամ, 2007
  • Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 2008
  • Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, 2009
  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամ, 2011
  • «Հումանիտար և հասարակական գիտութունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» հանձնախմբի անդամ, 2011
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և պատկերագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտիրոս Սարյան: Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, Երևան, Հայաստանի պետական պատկերասրահ, 1980 (համահեղինակ՝ Մ. Ղազարյան), 317 էջ:
  • Հայաստանի երիտասարդ նկարիչները, Երևան, «Սովետական գրող», 1987 (նույնը՝ ռուսերեն), 168 էջ:
  • Мартирос Сарьян. Раннее творчество. Ереван, Издательство АН Армении, 1992, 210 с.
  • Ерванд Кочар. Ереван, Издательство "Гитутюн" НАН РА, 1999, 90 с.
  • Հայերը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթօջախներում (19-20-րդ դարեր), Երևան, «Անտարես», 2004 (համահեղինակ՝ Ա. Տեր-Մինասյան, նյույնը՝ ռուսերեն), 112 էջ:
  • Փարավոն Միրզոյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2005 (համահեղինակներ՝ Է. Միանսարյան և Լևոն Չուգասզյան, նույնը՝ անգլերեն), 189 էջ:
  • Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ-97», 2009 (համահեղինակներ՝ Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վիգեն Ղազարյան), 575 էջ:
  • Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում (1828-1991), Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 292 էջ:
  • Քաջազի մշտավառ կանթեղը, Երևան, «Տիգրան Մեծ», 2009 (նույնը՝ անգլերեն), 128 էջ:
  • Վարդգես Սուրենյանց (1860-1921), Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2010 (նույնը՝ անգլերեն), 224 էջ:
  • Символизм и творчество Мартироса Сарьяна. Ереван, "Воскан Ереванци", 2012, 188 с.
  • Երվանդ Քոչարի տարածության մեջ, Երևան, «Ոսկան Երևանցի», 2013 (նույնը՝ ռուսերեն), 196 էջ:
  • Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015 (համահեղինակ՝ Ա. Ասատրյան), 208 էջ:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Из сокровищницы русской поэзии (переводы) - Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, 164 էջ:
  • Հայոց ցեղասպանության արձագանքները ռուսական պոեզիայում (թարգմանություններ Իվան Բունինից, Վալերի Բրյուսովից և Արսենի Տարկովսկուց) // «Գիտություն», Երևան, 2013, N 4 (257), ապրիլ:
  • Վալերի Բրյուսով, «Հայաստանին» (թարգանություն) // «Գիտություն», Երևան, 2014, N 2 (267), փետրվար:
  • Ռուսական պոեզիայի գանձարանից. Միխայիլ Լերմոնտով - 200 (թարգմանություններ) // «Որոտան», Սիսիան, 2014, 11 հուլիսի:
  • Վլադիմիր Նաբոկով և Արսենի Տարկովսկի. Բանաստեղծություններ (թարգմանություններ) // «Գրական թերթ», Երևան, 2014, 17 հոկտեմբերի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արարատ Աղասյան - 60: Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2016: