Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)
Երվանդ Քոչարի թանգարան | |
---|---|
Թանգարանի մուտք | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Մասն է | Բնակելի տուն |
Հասցե | Մաշտոցի 39/12, Երևան, Հայաստան և Mesrop Mashtots Avenue 39/12, Yerevan, ArmeniaՄաշտոցի պողոտա (39/12) |
Հիմնադրվել է | 1984 |
Տնօրեն | Կարինե Քոչար |
Կայք | kochar.am(հայ.) |
Երվանդ Քոչարի թանգարան, գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր[1]։
2001թ. թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման։
Թանգարանը իրականացնում է 5 լեզուներով էքսկուրսիաներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Թանգարանում կազմակերպվում են դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։
Թանգարանի երկրորդ հարկի սրահում 2017թ. ապրիլ ամսից գործում է «Քոչար» արվեստի ստուդիան։ Ստուդիան իրականացնում է իր հիմնական գործունեությունը, որտեղ հաշվի են առնվում տարիքային առանձնահատկություններին համապատասխան չափորոշային պահանջները և հենքային ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի բաշխումը։ Դասընթացն իրականացվում է երկու հիմնական փուլերով՝ նկարչություն կամ ապլիկացիա և արվեստի պատմություն։ Կարևորվում է Գունանկարչությունը, քանի որ այն շրջապատող իրականության գունային բազմազանության հարստության և ներդաշնակության ընկալման և պատկերման միջոց է։ Իսկ արվեստի պատմություն՝ արվեստի բնագավառից տեսական գիտելիքների ձեռքբերման և ընդհանուր աշխարհայացքի ընդլայնման միջոց է։ Աշակերտները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, ուղղություններին նրանց առանձնահատկություններին, ծանոթանում հայտնի արվեստագետների ստեղծագործական ուղուն։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը։ Թանգարանը իրականացնում է նաև մի շարք արտագնա էքսկուրսիաներ։
Թանգարանի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի տնօրենն է Կարինե Քոչարը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երվանդ Քոչարի թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/41.1 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)» հոդվածին։ |