Լևոն Չուգասզյան
Լևոն Չուգասզյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1952 (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | արվեստի պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ | |
Հայր | Բաբկեն Չուգասզյան |
Levon Chookaszian Վիքիպահեստում |
Լևոն Բաբկենի Չուգասզյան (ապրիլի 9, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2001)։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2012)։ Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ (2015), Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ (2016)։
Բանասեր-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Չուգասզյանը ծնվել է Երևանում Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող Բաբկեն Չուգասզյանի ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ գեղագիտության և գրականության տեսության ամբիոնի ասպիրանտ։ 1978 թվականից դասավանդում է համալսարանում։ 1978-1993 թվականներին եղել է ԵՊՀ Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կրտսեր, 1991-1996 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1996 թվականին ԵՊՀ-ում ստեղծել է հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը և արվեստաբանական բաժինը[1]։
1986 թվականից եղբոր՝ Գարեգին Չուգասզյանի հետ նախաձեռնել է հայ արվեստի գանձերի թվայնացման աշխատանքը և 1992 թվականին անգլերեն տեքստերով պատրաստել «Հայ արվեստի տարածական թանգարան» ծրագրի բաժինները, համատեղ գլխավորել անգլերեն «Հայ գեղանկարչություն» լազերային սկավառակի ստեղծման աշխատանքը։
1980-ական թվականներին հայ և համաշխարհային արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում։
Դասախոսություններ է կարդացել աշխարհի մի շարք համալսարաններում՝ Բոլոնիայի (1991), Մասաչուսեթսի Բրադֆորդ քոլեջ (1997), Արևելյան Անգլիայի համալսարան (2000), Լոս Անջելեսի համալսարան (2005), Ֆրեզնոյի համալսարան (2006), Բուդապեշտի (Հունգարիա) Կենտրոնական եվրոպական համալսարանում (2011) և այլն։ Հայ արվեստի մասին շուրջ երկու հարյուր դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի քսաներկու նահանգների, Կանադայի, Անգլիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Հունաստանի, Լիբանանի համալսարաններում, հայկական եկեղեցիներում և միություններում[2]։
Շուրջ չորս հարյուր հոդվածներ է տպագրել հայ արվեստի մասին հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, նորվեգերեն լեզուներով։ Բազմաթիվ հոդվածներ է տպել Թորոս Ռոսլինի արվեստի մասին։ Տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 50 գիտաժողովների։ Որպես խորհրդատու մասնակցել է «Մատենադարան» ֆիլմաշարի չորս ֆիլմերի ստեղծմանը, նաև այլ ֆիլմերի ստեղծմանը։ Չորս տասնամյակ շարունակ հայ արվեստի մասին բազմաթիվ հաղորդումներ է պատրաստել և վարել հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։
Լևոն Չուգասզյանի միջոցով և ջանքերով ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Հայաստանի ազգային պատկերասրահ են բերվել նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Երկանյանի կտավները, հոլանդական, ֆրանսիական, իսպանական նկարիչների (Նեթյե, Մորալես, Բուշե և այլն) ութ կտավներ, շուրջ հիսուն արաբական ձեռագրեր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին և այլն։ Չուգասզյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի աշխատողներից բաղկացած խումբը Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գիտության պետական կոմիտեի և Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի ու Ռումինիայի Հայոց միության, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի հովանավորությամբ վերջին չորս տարիների ընթացքում պարբերաբար այցելում է Ռումինիա և հաշվառում ու ուսումնասիրում այնտեղ հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազամաթիվ անհայտ ստեղծագործությունները։
Գիտաթոշակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաշինգտոնի ազգային պատկերասրահ (1992)
- Լոս Անջելեսի Գեթթիի գիտաթոշակ (1993)
- Ֆլորենցիայի գերմանական արվեստի պատմության ինստիտուտ (2007)
- Արևելյան Անգլիայի համալսարանի Համաշխարհային արվեստի ամառային ինստիտուտ (Գեթթիի գիտաթոշակ)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի Կոնգրեսի և Կալիֆոռնիայի սենատի պատվոգրեր, 2005 թ.
- Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, 2012 թ.
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կիրակոս Ծաղկող» Ուսանողական գիտական աշխատանքներ, 1975 թ.
- «Մատենադարանի № 5576 ձեռագրի դրվագված կազմի մասին», Պատմա-բանասիրական հանդես № 2, 1978 թ.
- «Գրիգոր Ծաղկողի «Աստվածամոր Նինջը» մանրանկարը», Պատմա-բանասիրական հանդես № 4, 1979 թ.
- "Rubens und die Armenier." Wiener Jahrbuch fur Kunstgeschichte,Bd. XXXII, 1979, Wien-Koln-Graz, pp. 41–48.
- «Գրիգոր Ծաղկող»՛ մենագրություն, Երևան, 1986 թ.:
- "Творчества Тороса Рослина И Византийская Монументальая Живопись" ("The Art of T'oros Roslin and Byzantine Monumental Painting"). Banber Yerevani Hamalsarani. №. 3, 1989
- "On a Portrait of Prince Levon and Princess Keran." Journal of Armenian Studies. vol. vi. № 2, 2000-2001.
- "L’Ouvre de T’oros Roslin et l’enluminure Byzantine." Revue des Études Arméniennes. Tome 28, Paris, 2001–2002, pp. 399–424.
- "The Motif of the Sphinx in the Decoration of manuscripts Illuminated by T'oros Roslin" in Between Paris and Fresno, Armenian Studies in Honor of Dickran Kouymjian. Barlow Der Mugrdechian (ed.) (Armenian Studies Series, #13). Costa Mesa, CA: Mazda Publishers, 2008.
- Լևոն Չուգասզյան, Թորոս Ռոսլին, Սովետական գրող, Երևան, 1985 թ.
- «Արշակ Ֆեթվաճյան» մենագրություն, Երևան, 2011 թ.:
- «Հայ միջնադարյան կերպարվեստի ուսումնասիրության պատմություն (1830-ական թթ.-1950 թ.)», Երևան, 2016 թ.:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- G.Mouradian, Armenian Info Text, Southgate, Michigan, 1995, page 52.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Prof. Levon Chookaszian Speaks on Early Armenian Christian Art». 2002 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Չուգասզյան Արխիվացված 2021-12-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Չուգասզյան» հոդվածին։ |
|
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ արվեստաբաններ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայագետներ