Սարգիս Երկանյան
Սարգիս Երկանյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Սարգիս Բաղդասարի Երկանյան |
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Տրապիզոն, Թուրքիա |
Վախճանվել է | 1950 |
Մահվան վայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Սարգիս Բաղդասարի Երկանյան (1870, Տրապիզոն, Թուրքիա - 1950, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Երկանյանը ծնվել է 1870 թվականին Տրապիզոնում[1][2]: 1884 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, 1889 թվականից սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում, 1894 թվականից՝ Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում և գեղարվեստի դպրոցում, որտեղ աշակերտել է Ժան Լեոն Ժերոմին: 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ կորցրել է հորն ու եղբորը[1]: 1897 թվականին ապաստան է գտել Նյու Յորքում, եղել է New York Herald-ի նկարիչը: 1904 թվականին Սենթ Լուիսի համաշխարհային տոնավաճառի ցուցադրությունում արժանացել է երրորդ մրցանակի և ստացել Ամերիկայի քաղաքացիության իրավունք[1]: Այդ ժամանակահատվածում ամուսնացել է: Ամերիկայի տարբեր քաղաքներում մասնակցել է ցուցահանդեսների և արժանացել մրցանակների: 1905 թվականին նրա երկու կտավները ցուցադրվել են Պորտլենդում [1]: 1912 թվականին ճամփորդել է Ստամբուլ, դասավանդել տեղի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Sanayi-i Nefise Mektebi, այժմ՝ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան): Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես մեկնել է Թբիլիսի, հանդես է եկել բոլշևիկների դեմ, և 1917 թվականի հեղափոխությունից հետո ստիպված է եղել փախչել Ռուսաստանից: Մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Սենթ Լուիս: 1920 թվականից եղել է Սենթ Լուիսի թանգարանի վերականգնող նկարիչ։ Կյանքի մնացած մասն ապրել է Սենթ Լուիսում:
Ստեղծել է թեմատիկ-խորհրդանշային («Լքյալը») կտավներ և դիմանկարներ[3]։ Սարգիս Երկանյանի «Աշխատանք» և «Նկարչի մոր դիմանկարը» գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարգիս Երկանյան, «Գեղարվեստ», 1913, № 5, 1917, № 6
- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kurkman Garo (2004)։ Armenian painters in the Ottoman empire 1600-1923։ İstanbul: Matüsalem Publications։ ISBN 9789759201555
- ↑ La Coss Louis (March 23, 1930)։ «Sarkis Erganian, Armenian Artist»։ The Globe-Democrat Newspaper (St. Louis)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15