Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1882 |
Անվանված է | Միմար Սինան |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | msgsu.edu.tr(թուրքերեն) |
Mimar Sinan Fine Arts University Վիքիպահեստում |
Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (թուրքերեն՝ Mimar Sinan Güzel Sanatlar Üniversitesi, MSGSÜ), գեղարվեստի բարձրագույն համալսարան Թուրքիայում, Ստամբուլի Ֆինդիկլի շրջանում[3]։
Ստամբուլի և Անկարայի Միմար Սինանի գեղարվեստի ավագ դպրոցները որևէ կապ չունեն Միմար Սինանի գեղարվեստի համալսարանի հետ[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը հիմնադրվել է 1882 թվականի հունվարի 1-ին որպես «Գեղարվեստի դպրոց» ("Sanayi-i Nefise Mekteb-i Âlisi, Mekteb-i Sanayi-i Nefise-i Şâhâne կամ "Sanayi-i Nefise Mektebi") թուրք հայտնի նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ, թանգարանային համադրող Օսման Համդի Բեյի կողմից։ Լինելով նմանատիպ առաջին կառույցը Թուրքիայում՝ գեղարվեստի և ճարտարապետության դասընթացները մեկնարկեցին 1883 թվականի մարտի 2-ից՝ ունենալով 20 ուսանող և 8 դասախոս։
1914 թվականին դպրոցը դառնում է համակրթական (արական և իգական դպրոց)։ 1928 թվականին վերածվում է ակադեմիայի՝ դառնալով առաջին ակադեմիան Թուրքիայում, փոխվում է նաև անունը՝ «Գեղարվեստի պետական ակադեմիա» (Devlet Güzel Sanatlar Akademisi), 1969 թվականին անվանափոխվում է «Ստամբուլի գեղարվեստի պետական ակադեմիա» (İstanbul Devlet Güzel Sanatlar Akademisi)։ 1982 թվականի հուլիսի 20-ին ակադեմիան վերանվանվում է հայազգի ճարտարապետ Միմար Սինանի անունով՝ «Միմար Սինանի համալսարան» (Mimar Sinan Üniversitesi), 2003 թվականից կոչվում է «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան»։
1982 թվականից համալսարանում գործում է քառամյա կրթական ծրագիր։
Ակադեմիական միավորներ, ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնագիտության և գրականության ֆակուլտետ (հնագիտություն, մանկավարժություն, ֆիզիկա, վիճակագրություն, մաթեմատիկա, արվեստի պատմություն, սոցիոլոգիա, պատմություն, թուրք բանասիրություն և գրականություն)
- Գեղարվեստի ֆակուլտետ (լուսանկարչություն, ավանդական թուրքական արհեստներ, գրաֆիկական դիզայն, քանդակագործություն, նկարչություն, բեմական դիզայն և բեմական հագուստ, կերամիկական արվեստ, ապակե արվեստ, կինո և հեռուստատեսություն, տեքստիլ դիզայն և նորաձևություն, կղմինդրե աշխատանքների վերականգնում, գեղագրություն, գորգային և հին տեքստիլ դիզայն), Արվեստի գործերի վերականգնում և պահպանում (նկարչություն, քանդակագործություն)
- Ճարտարապետության ֆակուլտետ (արդյունաբերական դիզայն, ինտերիերի ճարտարապետություն, ճարտարապետություն, քաղաքաշինություն և տարածաշրջանային պլանավորում)
- Պետական կոնսերվատորիա (երաժշտություն, երաժշտագիտություն կատարողական արվեստ)
- Արհեստագործական դպրոց (տեքստիլ դիզայն, ճարտարապետական վերականգնում)
- Բնական գիտությունների ինստիտուտ
- Սոցիալական գիտությունների ինստիտուտ
- Գեղարվեստի ինստիտուտ
Փոխկապակցված հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nusretiye պալատ
- Ստամբուլի նկարչության և քանդակագործության թանգարան
- Tophane-i Amire մշակութային կենտրոն
Հայտնի դասախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսման Համդի Բեյ, նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ
- Երվանդ Ոսկան, հայ քանդակագործ
- Ֆիլիզ Ալի, դաշնակահար, երաժշտագետ
- Ռուդոլֆ Բելինգ, գերմանացի քանդակագործ
- Նուրի Բիլգե Ջեյլան, ռեժիսոր
- Բրունո Տաուտ, գերմանացի ճարտարապետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20230815060630/https://uye.ankos.org.tr/uyeler/
- ↑ «Home». Mimar Sinan Fine Arts University. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին. «Meclis-i Mebusan Caddesi No: 24Fındıklı 34427 İstanbul»
- ↑ «Müzik Bölümü Hakkında - Mimar Sinan GSL». Msgsl.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Okulumuz Hakkında - MİMAR SİNAN GÜZEL SANATLAR LİSESİ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի պաշտոնական կայքը (թուրքերեն)
- Միմար Սինան (թուրքերեն)
- Միմար Սինան ուսանողական պորտալ Արխիվացված 2011-10-23 Wayback Machine (թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան» հոդվածին։ |
|