Jump to content

Երվանդ Ոսկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Ոսկան
Ծնվել է1855[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էհուլիսի 9, 1914(1914-07-09)[5]
Վախճանի վայրըՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄանուկյանի անվան հայկական տարրական դպրոց, Մուրադ-Ռափայելյան վարժարան (1872) և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1877)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և հնագետ
 Yervant Voskan Վիքիպահեստում

Երվանդ Հակոբի Ոսկան (1855[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - հուլիսի 9, 1914(1914-07-09)[5], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Հակոբի Ոսկանը ծնվել է 1855 թվականի հուլիսի 6-ին Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղամասում՝ հայ մտավորականի ընտանիքում։ Նրա պապերը վաղուց ի վեր գաղթել էին Կարնո Արծաթի գյուղից և բնակություն հաստատել Պոլսում։ Հայտնի է, որ պապը՝ էրզրումցի Ոսկան Գոթողյանը, արքունական դրամահատարանում աշխատել է որպես ձուլող։ Հայրը՝ Հակոբ Ոսկանը (1824-1907), ընտիր կրթություն ստացած գրող և մանկավարժ էր, հայերեն ու ֆրանսերեն էր դասավանդում տեղի Մայր վարժարանում, հայտնի էր որպես Ալեքսանդր Դյումայի երկերի լավագույն թարգմանիչ։Որոշ ժամանակ Ոսկանը հաճախում է Պոլսի Պեշիկթաշ և Բերա թաղամասերի հայկական դպրոցներ[6]։ 1872 թվականին ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, 1877 թվականին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1878 թվականին մեկնել է Փարիզ` կատարելագործվելու, մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878, Փարիզ, 2 արծաթե մեդալներ)։ 1881 թվականին վերադարձել է Կ. Պոլիս[7]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի («Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը», «Կովկասցի հեծյալը» և դիմաքանդակի ժանրերում «Օսման Համդի բեյ», «Նայիլե խանում» (Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «Ինքնադիմաքանդակ» (1882 թվական, ՀԱՊ), ։
Ոսկանի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը։ Նրա երփնագիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889), «Թուրը սրել տվող զեյբեկ» (երկուսն էլ՝ ՀԱՊ)։
Ոսկանը թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883 թվականին հիմնադրել է Կ. Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան), եղել տեսուչ և քանդակագործության պրոֆեսոր, նաև՝ հնագիտական թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Սիդոնում (այժմ՝ Սայդա՝ Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն
Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին։

Օսման Համդի բեյի կիսանդրին, հեղինակ` Երվանդ Ոսկան

Ոսկանը Կ. Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործն էր, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ. Մ. Իհսանը (1867-1944) և Մ. Թոմրուկը (1884-1949

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 NLI AUT MultiLang - Full View of Record (երբ.)
  6. Եղիշե Մարտիկյան, «Հայկական կերպարվեստի պատմություն», Գիրք Բ, Երևան, 1975, էջ 103
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 624