Բաբկեն Չուգասզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Չուգասզյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1923(1923-03-18)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էնոյեմբերի 5, 1997(1997-11-05) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1962)
Մասնագիտությունբանասեր և արևելագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Մատենադարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԵրեխաներԼևոն Չուգասզյան

Բաբկեն Լևոնի Չուգասզյան (մարտի 18, 1923(1923-03-18), Թավրիզ, Իրան - նոյեմբերի 5, 1997(1997-11-05), Երևան, Հայաստան), բանասեր-արևելագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1962)։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1984)։

Լևոն և Գարեգին Չուգասզյանների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Չուգասզյանը ծնվել է Թավրիզում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1955-1958 թվականներին աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, 1965-1997 թվականներին՝ Մատենադարանում, 1965-1994 թվականներին՝ փոխտնօրեն։

Բաբկեն Չուգասզյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ-իրանական առնչություններին, պարսկերեն գրականությանը («Հայ-իրանական գրական առնչություններ (V-XVIII դդ.)», 1963, «Խրատք Նուշիրուանի», 1966), նորահայտ բնագրերի հայտնաբերման ու հրատարակության խնդիրներին (Հովհաննես Սեբաստացի, «Պատմութիւն Սեբաստիոյ», 1974, XIII դ. «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ», 1980, «Գեորգ Դպիր Պալատեցու կյանքի և գործունեության տարեգրություն, 1737-1811», 1994)։ Հեղինակ է նաև «Հայրենադարձ իրանահայ դեմքեր» (1997) կենսագրական բառարանի[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Չուգասզյան, Բաբկեն Լևոնի,'»։ koha.anau.am։ Վերցված է 2016-07-28 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]