Գևորգ Գյոդակյան
Գևորգ Գյոդակյան | |
---|---|
Ծնվել է | 1928 օգոստոսի 12 |
Ծննդավայր | Լենինական |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2015 | (տարիքը 87)
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Ալինա Փահլևանյան |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ |
Գևորգ Շմավոնի Գյոդակյան (օգոստոսի 12, 1928[2], Երևան - դեկտեմբերի 20, 2015[1])[3]՝ հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Լենինականում։ Սովորել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Գ. Տիգրանովի, Գ. Սարաջյանի, Բորիս Յարուստովսկու ղեկավարությամբ։ 1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965 թվականից բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն։ 1973-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը։ 1977 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 2003 թվականից՝ պրոֆեսոր[4][5]։
Գյոդակյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտական պատմության և տեսության խնդիրներին[6]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1980 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009 թ.
- Մովսես Խորենացու մեդալ (2011 թ.)[7]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոմիտաս», Երևան, 1969 թ.։
- «Ռոմանոս Մելիքյան», Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1960 թ.[8]
- ”Опера, ”Алмаст”, ”Александр Спендиаров”, ժողովածու, Երևան, 1973 թ., կազմող՝ Գ. Գյոդակյան
- ”Возможные пути расшифровки армянской хазовой нотописи”, ”Традиции и современность. Вопросы армянской музыки”, ժողովածու, գիրք 2, Ե., 1996 թ., կազմող՝ Գ. Գյոդակյան
- ”Черты ладовой системы армянской народной музыки”, ”Традиции и современность. Вопросы армянской музыки”, գիրք 1, Ե., 1986 թ., կազմող՝ Գ. Գյոդակյան
Լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20151223042550/http://168.am/2015/12/22/578012.html
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141194308 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը
- ↑ Երաժշտական հայագիտության երախտավորը (Գ. Շ. Գյոդակյանի ծննդյան 75-ամյակի առիթով)
- ↑ Գյոդակյան Գեորգի Շմավոնի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Գյոդակյան, Գևորգ Շմավոնի(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 2015 մահեր
- Հայ երաժշտագետներ
- Փետրվարի 8 ծնունդներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Արվեստագիտության թեկնածուներ