Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց
| Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1938 |
| Անվանված է | Պյոտր Չայկովսկի |
| Տնօրեն | Մարտուն Կոստանդյան |
| Աշակերտներ | մոտ 600 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Եզնիկ Կողբացու փողոց 36 |
| 40°10′58″N 44°30′44″E / 40.182676369444°N 44.512265380556°E | |
Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց կամ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Մինչև 1975 թվականը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցը մասնագիտացված հանրակրթական օջախն է, որտեղ 12-ամյա կրթություն է ստանում 600 աշակերտ, միաժամանակ ստանալով 2 ատեստատ՝ հանրակրթական և մասնագիտական[1]։
1982 թվականին դպրոցի շենքի ճակատին տեղադրվել է Չայկովսկու բարձրաքանդակը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան)։
Դպրոցը հիմնանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ։ Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է և համալրվել ճեմասրահներով, վերակառուցվել է մարզադահլիճը, համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե’ երաժիշտ կատարողների, թե’ հանդիսատեսի համար։ Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ[2]։

Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրաբասի, տավիղի, փողային գործիքների և երաժշտության տեսության, հանրակրթական բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ջութակահարների և կամերային անսամբլներ[3]։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդեա Աբրահամյան
- Աիդա Ավետիսյան
- Անահիտ Ներսիսյան (դաշնակահար)
- Աննա Աճեմյան
- Ավետիս Բերբերյան
- Արա Թորոսյան (Մուրզո)
- Արմեն Մանդակունյան
- Արմեն Մանուկյան
- Արմինե Գրիգորյան
- Արմինե Սարգսյան
- Գարի Քյոսայան
- Գեղունի Չթչյան
- Գևորգ Աճեմյան
- Դանիել Երաժիշտ
- Դավիթ Ազարյան
- Դավիթ Բեջանյան
- Էդուարդ Թադևոսյան
- Էդուարդ Միանսարով
- Էդուարդ Սադոյան
- Թամար Հովհաննիսյան (երաժշտագետ)
- Ժան Տեր-Մերկերյան
- Լիլիթ Զաքարյան
- Կարինե Խուդաբաշյան
- Հասմիկ Գասպարյան
- Հարություն Փափազյան
- Մարգարիտա Ռուխկյան
- Մարինե Աբրահամյան
- Յուրի Դավթյան
- Նարինե Դելլալյան
- Շահեն Շահինյան
- Ջուլիետ Գալստյան-Էվերտս
- Ռուբեն Ալթունյան
- Ռուբեն Ահարոնյան
- Սամվել Երվինյան
- Սերգեյ Սմբատյան
- Սոֆյա Մելիքյան
- Վահագն Հայրապետյան
- Տիգրան Համասյան
- Ֆելիքս Սիմոնյան
- Ֆորշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 75 տարեկան է
- ↑ «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնանորոգումից հետո ստեղծված են որակյալ ուսման բոլոր պայմանները». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնում է 75-ամյա հոբելյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 570)։ |

