Ալինա Փահլևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Փահլևանյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1936(1936-10-16)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու և պրոֆեսոր
Մասնագիտություներաժշտագետ
ԱմուսինԳևորգ Գյոդակյան

Ալինա Աշոտի Փահլևանյան (հոկտեմբերի 16, 1936(1936-10-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ։ Արվեստագիտության թեկնածու (1989):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Փահլևանյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, 1961 թվականին՝ երաժշտագիտության բաժինները։ 1970 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1994 թվականից, 1992 թվականից՝ կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ[2]։

Աջից՝ ձախ. երաժշտագետներ Ալինա Փահլևանյան, Գևորգ Գյոդակյան, Սուսաննա Ամատունի, Արմեն Բուդաղյան և կոմպոզիտոր Գեղունի Չթչյան, 2001 թվական, ՀՀ ԳԱԱ, Առնո Բաբաջանյանին նվիրված գիտաժողով

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է նաև դասագրքերի ու մեթոդ, ձեռնարկների[3]։

Կազմել է ժողովածուներ՝

  • «Հայրենի երգեր» (1980)
  • «Թալին, հայկական ժողովրդական երգեր և նվագներ», 1984 (համահեղինակ)
  • «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում», 1995 (համահեղինակ)
  • «Սասնա ծռեր» դյուցազնավեպ» (1996, համահեղինակ)
  • «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները, Երևան։ Ամրոց գրուպ, 2004 (համահեղինակ)
  • Вопросы армянской музыкальной фольклористики, Ереван: Изд-во ЕГК, 2005.
  • Армянские композиторы об искусстве
  • «Երաժշտություն 2», ISBN 978-99941-1-456-6, 2008 (համահեղինակ)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13020
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Results of search for 'au:Փահլևանյան, Ալինա Աշոտի». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. Երաժշտություն 2, «Զանգակ» հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]