Սուսաննա Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսաննա Ամատունի
S.B.Amatuni.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Սուսաննա (Շուշանիկ) Ամատունի
Ծնվել էփետրվարի 28, 1924(1924-02-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էմարտի 20, 2010(2010-03-20) (86 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
ՇրջանավարտՇիրակի պետական համալսարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Սուսաննա (Շուշանիկ) Բաբկենի Ամատունի (փետրվարի 28, 1924, Երևան- 2010, մարտի 20, Երևան), հայ խորհրդային արվեստագետ, երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (1988), պրոֆեսոր (1997)։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի (1966

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա (Շուշանիկ) Բաբկենի Ամատունին ծնվել է 1924 թվականին Երևան քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը, 1944 թվականին՝ Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է Մոսկվայի Գնեսինների ինստիտուտի բարդագույն տեսական-կոմպոզիտորական բաժնում։ 1951 թվականին նա վերադառնում է Հայաստան և մինչև 1968 թվականը դասավանդում է երաժշտական տեսական առարկաներ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1961 թվականից հրավիրվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղ մշակելով իր սեփական մեթոդը՝ դասավանդում է հատուկ դասընթաց երաժշտական տեսության բաժնի համար՝ երաժշտական ստեղծագործությունների վերլուծության դասընթաց։ Այդ առարկայի հետ մեկտեղ Ամատունին դասավանդել է դաշնամուրի դասավանդման մեթոդիկան և այլ դասընթացներ։

1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ նվիրված Առնո Բաբաջանյանին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Բաբկենի Ամատունին հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների։ Մասնակցել է գիտաժողովների ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում և Երևանում։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է, օրինակ, «Առնո Բաբաջանյան. գործիքային ստեղծագործությունների ուսումնասիրություն», «Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» (Երևան, 2003), դասագրքեր, «Երաժշտական գրականություն. Երաժշտական դպրոցի 6-րդ դասարանի համար դասագիրք»,«Երաժշտական Գրականություն. Երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի համար դասագիրք» (1-ին և 2-րդ հրատարակություն), մի շարք ձեռնարկների։ Նրա հետազոտության թեմաները ընդգրկում են էր Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի, Գեղունի Չիթչյանը և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեղեդիական և ոճական առանձնահատկությունների վերլուծություն[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երաժշտական գրականություն. Երաժշտական դպրոցի 6-րդ դասարանի համար դասագիրք»:
  • «Երաժշտական Գրականություն. Երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի համար դասագիրք» (1-ին և 2-րդ հրատարակություն):
  • «Երաժշտական գրականության դասավանդումը մանկական երաժշտական դպրոցների 4-7 դասարաններում», 1965:
  • Арно Бабаджанян:  Инструментальное  творчество,  Е.,  1985[2]/«Առնո Բաբաջանյան. գործիքային ստեղծագործությունների ուսումնասիրություն»
  •  Жизнь  и  творчество  Гегуни  Читчян.  Е.,  2003./«Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» (Երևան, 2003)
  • Голос человеческий: к столетию со дня рождения Валентины Джозефовны Конен (1909—1991): воспоминания, письма, ст. / [С. Б. Аматуни и др.; сост.: З. Б. Карташева, М. А. Сапонов, Е. Л. Фейнберг; отв. ред. М. А. Сапонов]; Моск. гос. консерватория им. П. И. Чайковского, каф. истории зарубеж. музыки. — М.: Московская консерватория, 2011. — 319 с.: [4] л. ил., [1] л. портр.; 24 см. — Авт. указаны в содерж. — Библиогр. в подстроч. примеч. — 300 экз. — ISBN 978-5-89598-245-7.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Библус - Сусанна Бабкеновна Аматуни»։ www.biblus.ru։ Վերցված է 2019-02-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]