Գյումրու երաժշտական ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյումրու երաժշտական ուսումնարան Կարա Մուրզայի անվան, հիմնադրվել է 1934 թվականին, մինչ այդ (1924) ստեղծված երաժշտական ստուդիայի հիման վրա։ Ուսումնարանի հիմնադիրներն են եղել կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը և Մ. Աղայանը։ Ուսումնարանը 1977 - 1978 ուս. տարում ուներ դաշնամուրային, լարային, տեսական, փողային, ժողգործիքների, խմբավարական, վոկալ բաժիններ (400 ուսանող), սիմֆոնիկ նվագախումբ։

Ուսումնարանում դասավանդել են կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը, Մ. Աղայանը, Ա. Այվազյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Դոլուխանյանը։ Ուսումնարանի անվանի շրշանավարտներից են կոմպոզիտոր Գ. Չթչյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսներ Ե. Աբաշյանը, Ա. Բարսամյանը, Մ. Բրուտյանը, Կիևի կոնսերվատորիայի դասախոս, համամիութենական մրցանակաբաշխության դափնեկիր, ֆագոտիստ Ա. Աբաշյանը, երաժշտագետ Սուսաննա Ամատունին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png